ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը, ներկայիս գներով այս տարվա առաջին տասն ամիսները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, պարզ է դառնում, որ տեղի է ունեցել արտադրանքի ծավալի աճ 2,2%-ի չափով, իսկ ահա այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ նույնքան աճ է գրանցվել: Ամսական կտրվածքով ամենամեծ աճը տեղի է ունեցել օգոստոսին, երբ գրանցվել է 15% աճ, իսկ անկումն իր առավելագույն շեմին հասել է հունվար ամսին՝ դեկտեմբերի համեմատ անկման տոկոսային չափը կազմելով 33,8%: Երրորդ եռամսյակի արդյունաբերության արտադրանքի աճն արժեքային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1,7%: Աճի միտմանն Է նպաստել մշակող արդյունաբերությունը, որն ունեցել է 5,6% աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել