ԱՄՆ-Ի 32-րդ նախագահը` Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ում հաջողվեց երկիրը հանել խորը տնտեսական ճգնաժամից, ժառանգել էր այն իր նախկին կոլեգա Գուվրից: 1933 թ. մարտի 4-ին գալով իշխանության՝ Ռուզվելտն անմիջապես ձեռնամուխ է լինում հսկայածավալ բարեփոխումների իրականացման: Եվ առաջին հրահանգներից մեկը, որ նա իջեցրեց, նախագահի` իրեն հասանելի օրապահիկի գումարի չափը կրճատեց և 200$-ից հասցրեց միջև 20 ցենտների, իսկ պետական ապարատի ծախսերը կրճատեց ավելի քան 70%-ով: Անգամ օտարերկրյա հյուրերին դիմավորելիս նա չէր ամաչում շքեղության փոխարեն հյուրասիրել խիստ սահմանափակ ձևով: Ողջ գումարներն ուղղվեցին գյուղատնտեսության և սոցիալական ոլորտներ:

Ուստի ընդամենը 4-5 տարում տնտեսությունը գրանցեց բացառիկ և անկրկնելի աճ:

Ռուզվելտին հիշում են և կհիշեն ոչ միայն ամերիկացիների, այլ ողջ աշխարհում:

Իսկ Հայաստանում առկա կործանված տնտեսության պայմաներում ՀՀ նախագահը կրկնակի բարձրացրեց պետական ապարատի աշխատավարձը և քառակի անգամ ուռճացնեց պետական ծառայողների քանակը, որպեսզի բոլոր «սվոյ» համարվողներին ապահովի աշխատանքով և ցանկացած կրիմինալի և կաշառակերի պատժելու փոխարեն նոր պաշտոններով է ապահովում:

Իհարկե, մեր նախագահին էլ կհիշի ողջ աշխարհը, առավել ևս հայությունը, բայց ի տարբերություն Ռուզվելտի, որին համարում են ազգի զավակ և հերոս, մեր նախագահին կհամարի ազգի թշնամի և թալանչի:

Իսկ ներկա իշխանության մեջ եղած թալանչիներին և նախագահի ստրուկներին հիշելու են որպես սելջուկ թուրքերի հետնորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել