Բայց ինչքան երեսպաշտություն ու փարիսեցիություն կա կուտակված մեր փոքրիկ երկրում: Տարիներ շարունակ արտահերթ ընտրություններ են պահանջում, ծախված ու դավաճան համարում բոլոր նրանց, ովքեր կասկածում էին դրան և համարձակվում կանխատեսել, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարելու է մինչև իր ժամկետի ավարտը, սպառնում, որ ով ընդդիմությանը քննադատում է` իշխանության պատվերն է կատարում: Շանթն Ազատության հրապարակում պահանջեց իշխանության հրաժարականը, ոչ միայն չմիացան, այլև սկսեցին հեգնել, թե անլուրջ է, մինչև հիմա էլ խուսափում են պաշտպանել նրան: Հիմա էլ Նիկոլի քայլն են անլուրջ համարում: Բա, այ լուրջ, հաշվարկված, իմաստուն քաղաքական գործիչներ, Սերժ Սարգսյանի հրաժարականը այս էլ քանի տարի դուք չե՞ք պահանջում հրապարակներում: Եթե դուք ձեր խոսքերին չեք հավատում, ինչու՞  եք պահանջում, ժողովրդին էլ ամեն անգամ դարձնում քավության նոխազ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել