Ժողովո՛ւրդ, ինչ էղա՞վ էդ վառված ավտոների գործը: Արդեն ահագին ժամանակ ա անցել, կոնկրետ փաստեր հայտնի՞ են, թե՞ ոչ: ժողովո՛ւրդ, էդպես չենք թողի, բոլոր մութերն իմանալը մեր սահմանադրական իրավունքն ա: Իսկ իրավապահներին գլխի գցելը՝ մեր քաղաքացիական պարտականությունը: Սեփական հետաքննությունս անցկացնելու, միտքս տանջող մի քանի ինչուների պատասխանները ստանալու ու նաև պարտքս կատարելու համար՝ ուզում եմ մի քանի հարց տամ (էրկու կողմն էլ կարան պատասխանեն. գործին օգուտ ա).
Վառված ավտոներն ի՞նչ ապահովագրություն են ունեցել՝ ԱՊՊԱ՞, թե՞ բոլոր դեպքերի համար (Կասկո են ասում):
Որտեղ որ ավտոները կանգնած են էղել, կամերաներ կայի՞ն, թե՞ չէ:
Ավտոներն իրանց մշտական տեղերն ե՞ն կանգնել, թե էս անգամ՝ ուրիշ.
Ավտոներն ինչի՞ էին քուչեն:
Կարո՞ղ ա տուժվածներն էդ վառողներին շատ հեռու ման չպիտի գան, այլ, ասենք, շատ մոտիկ պիտի ման գան՝ ծանոթների, գաղափարակիցների, իրանց լավ ճանաչողների, իրանց մութն ու լուսն իմացողների, պատվիրատուի ու ֆինանսավորողի ուշադրության կենտրոնի համար մրցող մյուսների, երկրի ու ժողովրդի համար մեռնող ավելի խանդոտների, վիրավորանքը շուտ չմոռացողների ու էդ տեսակ այլևայլ բաների մեջ:
Եթե ուժայիններն իրանց էս հարցերը դեռ չեն տվել, վատ ա, եթե տուժվածները ոստիկաններին էս հարցերով չեն խեղդել, ավելի վատ ա, բայց եթե մենք էս պղտորությունը ջրի երես չհանենք, ամենավատն ա ըլնելու, ավտո վառելը հարց լուծելու մոդայիկ օրինաչափություն է դառնալու (ծոմերն այլևս մոդայից դուրս են), սենց որ գնա, ամեն երկրորդ հայը պիտի պաժառնիկ գրվի: Ուրեմն էկեք ամեն մեկս գոնե մեր համար պատասխանենք էս հարցերին, ու ճիշտը մեջտեղ կգա: Գոնե ամեն մեկիս համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել