Ինչպե՞ս հասնել իշխանության և իշխանությունն ունենալով՝ չձախողել

1. Հաճախ քննադատել գործող ռեժիմին և, ժողովրդի առջև տեսակետներդ հիմնավորելով, գործող ռեժիմին ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից։

2. Արմատական վերաբերմունք ցուցաբերել ռեժիմի նկատմամբ, նրա մահը խոստանալով՝ ժողովրդի միջոցով ապստամբել և երկրում բռնի իշխանափոխություն կատարել։

3. Համոզել գործող ռեժիմին իրենց սխալների մեջ և դա նրանց կողմից ընդունվելով՝ վաղաժամկետ հրաժարվեն իշխանությունից։

4. և այլն։

Իհարկե, նշված տարբերակներից և ոչ մեկն իրատեսական չէ և ոչ կենսունակ։

Ռեժիմը չափազանց շատ է այլասերվել, որ հենց այնպես հանձնի իշխանությունը, նրանց համար ոչ միայն ֆինանսական երաշխիք է իշխանությունն, այլ նաև ֆիզիկական, քանի որ կորցնելով լիազորությունները՝ նրանք կարող են նաև ֆիզիկապես ոչնչանալ։
Բռնի ուժ գործադրելու դեպքում ռեժիմն էլ ավելի մեծ ուժ կգործադրի սեփական թիմի ֆիզիկական գոյության պաշտպանության համար (նրանց կողմից կարդարացվի այն սկզբունքը, որ եթե ուզում ես իմ մահը, ապա ես քո մահն ավելի շուտ կապահովեմ)։
Ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, սա արդեն ծիծաղելի է։
Այս ամենից բացի ավելի մեծ վտանգ կա, դա այն է, որ այլ ուժեր, գալով իշխանության, ավելի վատը չեն լինի իրենց նախորդներից (սրա փորձն ունենք)։
Ի՞նչ անել.
Մոռանալ իշխանություններին քննադատելը (նրանք դրա դեմ դիմադրողականութուն ունեն և անտարբեր են)։
Յուրաքանչյուր քննադատություն իշխանություններն օգտագործում են որպես ժողովրդավարության տարր և բարձրաձայնում՝ թե տեսեք որքան ժողովրդվար ենք, որ բոլորն ազատ քննադատում են (ում է պետք այդ ամենը, եթե դա արդյունք չի տալիս)։ Որքան մանր ճնշումներ լինեն ռեժիմի դեմ, այնքան ուժեղ կլինի ռեժիմը։
Ազգի ճակատագրով մտահոգ անձանց կողմից լիակատար անտարբերություն դեպի ռեժիմը և դրա փոխարեն երկու գործառույթների իրականացում՝ ներքին կազմակերպական խնդիրների լուծում և գաղափարակիցների համալրում, երկրորդ՝ նոր արժեհամակարգի ստեղծում, որն էլ կլինի ապագա պետության տեսլականը։
Ունենալով կազմակերպված թիմակիցներ և հստակ ձևավորված տեսլական՝ կարելի կլինի անսպասելիության էֆեկտի և հանրային հոգեբանության վրա ազդելու միջոցով՝ խիստ արագ եղանակով հասնել իշխանության և դրանից հետո չձախողել առաջադրված խնդիրների լուծման գործում։
Իմ կարծիքով՝ ստեղծված պայմաններում բացի այս ամենից մնացած գործողություններն ու պայքարը միայն ուժեղացնում են գործող ռեժիմին և ապահովում նրա կենսունակությունը։
Չարքին ետ շրջվելով՝ կարելի է թուլացնել նրան, նա ուժեղ է, երբ թույլ միջոցներով պայքարում ես նրա դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել