Մեր երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի օրինակելի ձև, որը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս կարճ և պրոֆեսիոնալ ձևով պոտենցիալ ներդրողին ներկայացնել հիմնական գործարար գաղափարը և աջակցում է մասնավոր ներդրողներին իրենց ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին հասանելի դարձնելու հարցում: Մեր երկրում գործարար միջավայրի բարելավման պետական ծրագրերը, մասնավորապես, կնպաստեն մեր երկրի տնտեսությունում բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների ու ծառայությունների քանակի արագ աճի ապահովմանը, արտաքին առևտրի խթանմանը, հարկային ու մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Տնտեսության որոշ ոլորտներում ավտոմատացումն էլ ավելի արդյունավետ է դարձնում տվյալ ոլորտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել