ՊՆ-ը կապվել է գյումրեցի ծանրամարտիկի ընտանիքի հետ. պարզաբանումHenaran.am-ը գրում է․

Henaran.am-ը,   երեկ անդրադարձել էր մի ցավալի պատության: Գյումրեցի ծանրամարտիկ Վաղարշակ Ղևոնդյանը գամված է  անկողնուն՝ առողջական լուրջ խնդրի պատճառով: Վաղարշակի առողջությունը կտրուկ վատացել էր երեք ամիս և մեկ օր ծառայությունից հետո: ՊՆ լրատվության վարչությունից այսօր արձագանքեցին մեր տեղադրած հրապարակմանը:

Լրատվամիջոցներում օրերս առաջին խմբի հաշմանդամ Վաղարշակ Վիգենի Ղևոնդյանի մասին տարածված տեղեկատվությունից հետո ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են Վ.Ղևոնդյանի հիվանդության և նախկինում ստացած բուժման հետ կապված բոլոր արխիվային փաստաթղթերը:

Համաձայն ստացված բժշկական եզրակացությունների և խորհրդատվությունների արդյունքների՝ Վ.Ղևոնդյանի մոտ առկա առողջական վիճակը պայմանավորված է ոչ թե հենաշարժիչ համակարգի հիվանդությամբ, ինչի մասին հրապարակվում է մի շարք լրատվամիջոցներով, այլ տորսիոն դիստոնիայով, որը զարգացել է մեկ այլ՝ ՛՛Անձի շիզոիդ խանգարում, դեկոմպենսացիա՛՛ հիվանդության արդյունքում /համաձայն՝ Երևանի կայազորային հոսպիտալում բուժման էպիկրիզի/:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել