55614Ոչիշխանական ուժերն արդեն, ըստ էության, շրջանառության մեջ են դրել նաև մեկնաբանություն-բացատրություններ, թե ինչու չեն միանա իմպիչմենտի նախաձեռնությանը: Նրանք նշում են, որ միևնույն է՝ չկա պահանջվող 66 ձայն, որը հաջողության հեռանկար կբացեր նախաձեռնության համար, և հետևաբար անիմաստ է նման նախաձեռնություն անելը: Սակայն ոչիշխանական ուժերի այս բացատրությունը, մեղմ ասած, քննադատության չի դիմանում, քանզի նրանք իրենք են հաճախ հանդես եկել 44 ստորագրությամբ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ, այն դեպքում, երբ հստակ է եղել, որ ՀՀԿ-ն չի միանում, և նախաձեռնությունը տապալվելու է: Սակայն նման դեպքերի համար ոչիշխանական ուժերն անիմաստ չեն համարել 66 ձայնի բացակայության դեպքում գնալ արտահերթ նիստեր նախաձեռնելուն:

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել