Երբեք մի նախանձեք մարդկանց, որոնք ինչ-որ բան ունեն կամ թվացյալ ինչ-որ բանով առավել են ձեզնից: Մի նախանձեք լավատես ու ուժեղ մարդկանց, դրական մարդկանց, էն մարդկանց, որոնք ոչ թե արբում են, այլ արբեցնում: Դուք չգիտեք՝ իրենց ներսում ինչ կա, ինչքան են ջանում էդքան լավատես ու ուժեղ լինելու համար, օրական քանի անգամ են ծնկում ու գոռում «ես էլ չեմ կարում սենց», քանի գիշեր են մղկտում՝ մտածելով, որ աշխարհի ամենաթույլ մարդն են, բայց առավոտյան էլի ժպիտով ու հավատով դուրս են գալիս փողոց ու բոլորին լույս ու ուժ տալիս:
Մի նախանձեք, որովհետև հենց էդ մարդիկ են կարոտ էն փոքրիկ ու աննշմար բաներին, որոնք դուք ունեք ու երևի թե չեք էլ գնահատում: Ուժն առանց ցավի չի գալիս, ու մեծ հարց ա՝ էդ մարդու փոխարեն դուք կդիմանայի՞ք էդ ամենին, թե՞ ոչ:
Ապրեք ձեր կյանքով, սիրեք ձեր կյանքն ու քայլեք առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել