ՇՏԱՊ. Արտակարգ պատահար Լոռիում. Մեքենան վրաերթի է ենթարկել Լոռու ճանապարհային ոստիկանին. Վերջինիս տեղափոխում են Երևան (ֆոտո)Lorinews.am-ը գրում է․

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշենի ոլորաններում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Lorinews.am-ի թղթակիցը, «Օպել» մակնիշի 34MS232 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լոռու ճանապարհային ոստիկանին, ով այդ պահին ավարտել էր աշխատանքը և ուղևորվում էր տուն: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի պահին ՃՈ աշխատակից Տիգրան Գրիգորյանը տեսնելով ոլորանի վրա առաջացած խցանում է, իջել է իր սեփական մեքենայից և փորձել կարգավորել երթևեկությունը, քանի որ ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով: Առաջացել է խցանում, երթևեկությունը կարգավորելու նպատակով ճանապարհին գտնվող ՃՈ աշխատակցին մինչ վրաերթի ենթարկելը Օփելը բախվել է մեկ այլ մեքենայի: ՃՈ աշխատակցին այս պահին տեղափոխում են Երևան, քանի որ նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ ոտքի շրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել