Նավթի գների կտրուկ անկումը, ըստ էության, լուրջ խնդիրներ պետք է ստեղծի ադրբեջանական տնտեսության համար, քանի որ իրենց տնտեսության 90 %-ը ծածկվում է հենց նավթից գոյացած գումարների հաշվին:

Այսօր արդեն կարելի է ասել, որ նրանց մոտ առկա է տնտեսական անկում, որը խուճապ է առաջացրել իշխանությունների մոտ: Քանի որ ի հայտ են գալիս իշխանությունների կողմից սեփական ժողովրդին խաբելու հիմնավորումները, թե իբր իրենք ունեն կայուն տնտեսություն:

Ուստի չեմ բացառում, որ սահմանին տեղի ունեցած ցավալի միջադեպի պատճառը կարող է լինել հենց այս փաստը, որը Ադրբեջանի իշխանությունները փորձում են լարել առկա չլուծված հակամարտությունը և այդ միջոցով սեփական ժողովրդի մոտ սաստել առաջացող դժգոհության ալիքը:

Սակայն արդեն այս տարվա ավարտին իրենց բյուջեի կատարողականն ի ցույց կդնի այդ ամենը, և չի բացառվում՝ նոր սադրանքների դիմեն:

Ուստի այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է լինենք միահամուռ և սեփական ինքնակայացման համար տեղիք չտանք նրանց քարոզչական զառանցանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել