Ղրիմի թաթարների առաջնորդն Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան պետք է հետևի Արևմուտքին և պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ: 
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան միանա այն պատժամիջոցներին, որոնք սահմանված են արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ»,- ասել է Ղրիմի թաթարների առաջնորդ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Աբդուլչեմիլ Ջեմիլօղլուն մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումը:
«Իհարկե, կլինի ցանկալի արդյունքները, եթե միայն որոշ երկրներ նույնպես իրականացնեն պատժամիջոցներ: Մինչդեռ շարունակում են ընդլայնել առևտրային կապերը՝ օգտվելով պատժամիջոցների հնարավորությունից»,-ասել է Ջեմիլօղլուն՝ նկատի ունենալով Թուրքիայի քայլերը, ով օգտվել է Ռուսաստանի և Արևմուտքի սառեցված գործարար կապերից և շտապեցնում է վերացնել առևտրային խոչընդոտները, որն էլ խթան է հանդիսացել ապրանքաշրջանառության ծավալների շեշտակի ավելացմանը երկու երկրների միջև: Թուրքիայից սննդի արտահանումը դեպի Ռուսաստան առաջին ինն ամիսների ընթացքում ավելացել է 47%-ով, հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը նոյեմբերի 24-ին:
Չնայած Թուրքիայի դժկամությունը՝ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի վրա հարցին, սակայն Ջեմիլօղլուն համոզված է, որ «Թուրքիան ինչպես հստակ հայտարարել է իր դիրքորշման մասին Ադրբեջանի տարածքային ամբողջության վերաբերյալ, այնպես էլ հստակ հայտարարությամբ հանդես կգա Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել