Այլևս ոչ մի հարցազրույց չեմ տալու! Լրագրողներին ինչ ձեռք է տալիս, դա են ներկայացնում իրենց փիարի համար! Կադրից դուրս նկարահանվածը, երբ վստահեցնում են, թե չեն նկարում, խոսացնում են ու սխալ շարժումներ ցուցադրում, ի՞նչ կարիք կա! Կամ նախադասության իրենց ձեռնատու հատվածը կտրում դնում են վերնագիր, որ ատելության ու թուքումուրի արժանացնեն այդ հարցազրույցի հերոսին, այն, ինչ ասացի, իմաստն այլ է, երբ լսում ես ողջ ասվածը! Ձեզ հաճույք է պատճառում նսեմացնել մարդուն, որ փիարվե՞ք, թե՞ դիմացինին ստորացնում եք, որ դուք խելացի ու լավը երևաք ունկնդրի կամ հանդիսատեսի աչքին։ Դիմացինին մի անարգեք, որ չանարգվեք! Ահավոր հիասթափված եմ! Ամոթ ա, դրական կարծիքս մի փոխեք հակառակի! Այլևս ոչ մի հարցազրույց, մինչև նորություններ չունենամ մասնագիտական ասպարեզում! Ցտեսություն!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել