Կոպիտ կարճաճիտ կոշիկներ 

Грубые ботинки (Casadei)

Այս կոշիկը յուրաքանչյուր կնոջ պահարանի անբաժան մասն է կազմում։ Չնայած այն արտաքուստ կոպիտ է թվում, սակայն իրականում կարող է կանացիություն հաղորդել կերպարին, եթե այն համադրվի ժապավենաձև եզրերով զգեստի հետ։ 

Ձմեռային մարզակոշիկներ (սնիկերս)

Сникерсы (AGL)

Հարմարավետ կոշկեղենը նորաձև է բոլոր ժամանակներում։ Այժմ հարմարավետության սիրահարներն անգամ ձմռանը ստիպված չեն հրաժարվել մարզակոշիկներից։ Գրեթե յուրաքանչյուր բրենդում հնարավոր է գտնել մորթու տաք շերտով ձմեռային մարզակոշիկներ։ 

Դասական երկարաճիտ կոշիկներ

Сапоги (Bally)

1970-ականների ոճով այս երկարաճիտները մինչ այժմ էլ նորաձև են համարվում։ Դասական ոճը երբեք էլ չի հնանում։ Դրանք գեղեցիկ համադրություն են կազմում կիսաշրջազգեստների ու կարճ դաբաղած կաշվե վերարկուների (дубленка) հետ։ 

Ուգգի 

Угги (UGG Australia)

Երևի ոչ մի այլ կոշիկ այնքան հակասական արձագանքների տեղիք չի տվել, որքան ուգգին։ Շատերը համարում են, որ այն կոպիտ է, և այս տեսակետն այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Այնումենայնիվ, եթե դուք ձմռանը «չլելու կոշիկ» եք փնտրում, ուգգիից լավ տարբերակ հազիվ թե գտնեք։ Այս տարի հատկապես նորաձև են համարվում հովազի նախշերով կաշվից ուգգիները։  

Բոտֆորտներ

Ботфорты (Gianvito Rossi)

Սա այս ձմռան ամենանորաձև կոշիկն է համարվում։ Այս երկարաճիտ կոշիկները լինում են թե՛ բարձրակրունկ, թե՛ ցածրակրունկ, թե՛ կաշվե, թե՛ զամշե։ Այս երկարաճիտ կոշիկները կարելի է կրել տունիկայով ու լեգինսներով, ինչպես նաև շորտերով, կարճ կիսաշրջազգեստով ու զգեստով։ Բորտֆորտները հագնում են նաև անդրավարտիքով, սակայն այդ դեպքում պետք է  անդրավարտիքի ստորին հատվածն այնպես մտցնել կոշիկի մեջ, որպեսզի անշնորհք ծալքեր չառաջանան։ 

«Բոտիլիոն» տեսակի փքուն կոշիկներ

Дутые ботильоны (Chloe)

Փքուն կոշիկները կրկին նորաձև են։ Դրանք թե՛ հարմարավետ են, թե՛ տաքուկ։ Այս երկարաճիտ կոշիները գեղեցիկ են դիտվում ինչպես դասական, այնպես էլ ամենօրյա հագուստի հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել