Շատ եմ ուզում, բայց անկեղծորեն չեմ հասկանում ինչ-որ անհասկանալի կայքի կողմից ինտերնետային քվեարկության միջոցով անցկացվող տարվա «լավագույն» նախարար կամ պատգամավոր մրցանակաբաշխության ԻՄԱՍՏԸ:
Մի 7 անգամ ավել էլ չեմ հասկանում ֆեյսբուքում դրա քարոզչությամբ զբաղվողներին:
Օրինակ` ո՞նց կարող է դեռ մի տարի էլ սպորտի նախարար չաշխատածը (անձը բացարձակապես կապ չունի) ճանաչվել «տարվա լավագույն նախարար»:
ՉԱՓԱՆԻՇ-ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ո՞րն է, էլ չասած ԼՈԳԻԿԱՆ:
Սպորտի նախարարն իրեն լա՞վ կզգա, որ «լավագույնը» ճանաչվի: Միգուցե Բրազիլիայում այլ կերպ է, բայց օբյեկտիվորեն Հայաստանն այն երկիրն է, որի Պաշտպանության նախարարը 100 անգամ ավելի ծանրաբեռնված է ու, ի տարբերություն նույն սպորտի նախարարի, շատ բաների համար է պատասխանատու` սկսած զինվորների ԿՅԱՆՔԻՑ, վերջացրած սահմանի ամրությունով:
Նախարաը նախարար, բայց գործառութային առումով սրանք լրիվ տարբեր քաշային կարգերում գտնվող գերատեսչություններ են:
Այնպես որ` թարգեք, չի սազում...