Երեկ դուրսը կանգնած ենք մի քանի հոգով, մեր կողքն էլ մեզնից տարիքով փոքր տղերք կային, խոսում էին, թե էտ պահին ով ինչ կուզեր, ի՞նչը իրանց հերիք կլներ երջանիկ լինելու համար, մեկը` մի յաշիկ մանդարին, մյուսը` փող, լիքը փող, մյուսը ավտոներ-աղջկերք, մեկը՝ լավ հեռախոս, բան: Հետաքրքիր էր, որովհետև դու էլ ես քյոռփա վախտ էտ օրը ընկել, հիմա էլ ուղղակի աշխարհայացքիդ հետ ցանկություններդ ու երազանքներդ են փոխվում, գուցե 50 տարեկանում ծիծաղաս, թե 25-ում ինչ էիր երազում: Ու էտ պահին մտածեցի՝ ինչքան տարբեր էին ցանկությունները, ու միաժամանակ հասկանում էիր, որ դրանք ընդամենը երազանք էին, իրանք էլ գիտեին, որ էտ պահին չլինող էին: Քանի որ բարի փերին վաղուց, շատ վաղուց հարբած քնած ա, ոչ մեկին չի լսում, ոչ մեկի երազանքները վաղուց միանգամից չեն կատարվում, միգուցե երբեք էլ չեն կատարվել, ո՞վ իմանա: Ու դու էլի համոզվում ես, որ մարդ սովորաբար ինչ չունի՝ դա ա ուզում: Մեկը՝ այֆոն, մեկը՝ փող, մյուսը՝ ավելի շատ փող, մյուսը՝ առողջություն, մեկը՝ մի շիշ արաղ, մյուսը՝ սեր, մեծ սեր, ոնց կինոներում ա… Հաստատ, հենց հիմա, որ մեկը ինձ մի վառած սիգարետ բերեր, ես մոտակա հինգ րոպեն ամենաերջանիկը կլինեի, որովհետև խմելու բան կա, իսկ Pink Floyd-ն էլ արդեն մոռթում ա: Ու հետո հասկանում ես, որ խնդիրը բոլորովին այֆոն-մաշնա-փող-գերմանիայի քաղաքացի լինելու մեջ չի, աշխարհը ամեն մեկիս պատկերացումն ա, յուրաքանչյուր ճշմարտություն, երազանք, ցանկություն կախված ա մեր գիտակցությունից, եթե ուզում ենք երջանիկ լինենք, ուրեմն կլինենք:
Հա ու հիշեցի, որ ուսանող էի, չեմ հիշում, որ թիվն էր, հեռախոս չունեի, այսինքն ունեի, բայց պատուհանից շպրտել էի, գիտեմ կզարմանաք, որ ասեմ պետք չէր, կխաբեի, սիրահարված էի, ընկերուհուս հետ խոսալու համար գնում էի մի քանի հարուր մետր մի հին տուն կար, մենակ մարդ կար ապրող, իրա սովետական հին հեռախոսով էի զանգում, սաղ գիշեր խոսում էի, վերջում հետ գալուց կամ հաց պիտի առնեի կամ սիգարետ, գումարս էտքանի էր հերիքում, սիգարետ էի առնում, սոված գալիս էի տուն, մենակ էի ապրում, գիտեի, որ չեմ մեռնի, միշտ դարակում մի քանի օրվա չորացած հաց էր լինում, մեկ-մեկ էլ մի հատ խնձոր էր լինում, բոնուսն էր, ընկերներս էին թողում: Ու սաղ գիշեր դաս էի սովորում ու գրքերս կարդում (սիրահարված գիրք կարդալը ամենաթույնն ա, 3D-ով աչքիդ առաջով սաղ անցնում ա) երազում էի, որ իմ ուզած գրքերն ունենամ, ու գիշերները մի քիչ երկար լինեն, որ շատ բան հասցնեմ, հա-հա՜ ու ինչ-որ կերպ զգում էր, որ վերջի անգամ ա իմ հետ նման բան լինելու, դրա համար քերում էի, ինչ կարող էի, իմ երազանքներն էլ էտ շրջանում դրանք էին, հնարավոր ա՝ էն ժամանակ էլ իմ երազանքների վրա էին ծիծաղում, բայց դե էտ կարևոր չի արդեն: Դու չունես ամեն ինչ, ինչը սիրում ես, բայց դու սիրում ես էն ամենը, ինչ ունես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել