Վանաձորի մի շարք խանութներում նպարեղենը մեկ օրվա մեջ թանկացել է գրեթե 50 տոկոսով: Վաճառողները պատճառաբանում են դոլարի բարձրացումով, բայց մոռանում են, որ եթե դոլարը բարձրացել է վերջին 10 օրում, ապա իրենք նույն այդ սննդամթերքը գնել են մեկ ամիս առաջ ու էժան գնով: Համապատասխան կառույցները, եթե այդպիսիք, իհարկե, կան ու գործում են ի շահ ժողովրդի, պետք է և պարտավոր են զբաղվել էս հարցով: Օրինակի համար գրեչկան, որը մինչև վերջին օրերը վաճառվում էր 350-400 դրամով, այսօր թանկացել է՝ հասնելով 700-ի: Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ գների կհասնեն ամանորի նախաշեմին.....
Հ.Գ
Համապատասխան կառույցները սա կարող են ընդունել որպես հայտարարություն-բողոք, բայց թող խանութների անուններ չխնդրեն ինձնից, քանի որ նրանք ինձնից ավելի լավ գիտեն, թե որտեղ ինչ է կատարվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել