ԵՍ (SELF). ԵՍ-ն անձի միջուկն է՝ ինիցիատիվ անկախ կենտրոնը, որը տարբեր փոխադարձ կապեր է հաստատում շրջակայքի հետ: Հասուն ԵՍ-ը կառուցում է անձի ամբիցիաները, իդեալները և հիմնական տաղանդներն ու հմտությունները: ԵՍ-ի հիվանդագին վիճակը Կոհուտը նկարագրում է՝ որպես ԱՐԽԱԻԿ (դոմինանտում է վաղ մանկությունը), ՄԱՍՆԱՏՎԱԾ (ֆրագմենտային), ԴԱՏԱՐԿՎԱԾ (երբ սպառվում է կենսական ուժը): 

SELF-ՕԲՅԵԿՏ. self-օբյեկտներն ընկալվում են որպես մեր ԵՍ-ի մասեր: Դրանք ԵՍ-ի պահպանման, վերականգնման կամ տրանսֆորմացիայի ֆունկցիաներն են տանում: ԵՍ-ում տարբեր ներհոգեկան պրոցեսներ են ընթանում, և self-օբյեկտներն օգնում են դրանց յուրացմանը:

ՆԱՐՑԻՍԻԶՄ ՈՒ ՆԱՐՑԻՍԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ. ըստ Կոհուտի՝ նարցիսիզմը ոչ թե պաթոլոգիկ երևույթ է, այլ անհրաժեշտ է ԵՍ-ի անհանգստությունների դեպքում: Մանկական նարցիսիզմը զարգացման հետ ոչ թե վերանում, այլ հասուն ձևեր է ստանում, ինչպիսիք են, օրինակ, ստեղծագործ ունակությունները, էմպատիան(ապրումակցում), սեփական մահն ընդունելը, հումորի և իմաստության ունակությունները: Սակայն այս հասուն ձևը նարցիսային պահանջմունքներ ունի՝ ինչ-որ մեկի կողմից ընդունվելն ու հարգվելը, ուժեղ և իմաստուն որևէ մեկի իդեալականացումը: Եվ ահա այս պահանջմունքների ոչ ադեկվատ բավարարումը բերում է ԵՍ-անհանգստությունների ու հոգեպաթոլոգիաների՝ կախված ԵՍ-ի վնասվելու աստիճանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել