Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը միաժամանակ և՛ փորձաքար է, և՛ փիառ ակտ, և՛ խորհրդարանական քաղաքականության (պառլամենտարիզմի) դրսևորում: Փորձաքար է ոչիշխանականնների համար, փիառ ակտ՝ իր համար, պառլամենտարիզմի դրսևորում հենց խորհրդարանի ՕԳԳ-ն բարձրացնելու առումով: Մի քանի տարի առաջ ոչիշխանականններից ՀԱԿ-ն առանց երկմտելու կմասնակցեր նախաձեռնությանը և նույնիսկ կփորձեր այն «վերցնել» իր ձեռքը, իսկ այսօր նրա անունից խոսվում է նախաձեռնության անիմաստ լինելու մասին: Ինչևէ: ԲՀԿ-ի առումով բան չկա ասելու՝ մարդիկ հիմար չեն, որ հարվածի տակ դնեն իրենց բիզնեսը: Իսկ թե ինչ գործ ունի Ժառանգությունը նրանց կողքին՝ անկեղծ չեմ հասկանում (եթե հասկացող կա՝ իմաց արեք): Ինչ վերաբերում է պառլամենտարիզմին, ապա ո՞վ ասաց, որ ընդդիմադիր խորհրդարանականները այնտեղ բացի դրանից ուրիշ բանով էլ են զբաղվում... Մի խոսքով՝ ոնց գցում-բռնում ես, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը խիստ տեղին է և ժամանակին արված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել