ԿԵՍ ԼՈՒՐՋ, ԿԵՍ ԿԱՏԱԿ
Ո՞վ կասի, էս ի՞նչ պատմություն է:

Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտային նախաձեռնությունից էս ինչու՞ են այսպես խառնվել իրար: Էլ դիմությունը, էլ ընդդիմությունը, էլ ընդդիմության ընդդիմությունը, լրատվություններին էլ չասեմ, մի խառնվել են խառնվել, մի խառնվել են խառնվել: Այ մարդ, ասա, թե մեջը բան չկա, ձեր ասածով՝ հերթական խաղ է, ինչու՞ հանգիստ չեք նստում տեղներդ: Իսկ գուցե տակն ուրի՞շ բան կա: Չէ՜, հաստատ մի բան էն չի: Այ մարդ, իմ կարճ խելքով ընդդիմությանն էլ, ընդդիմության ընդդիմությանն էլ պիտի որ սա ձեռ տա։ Դե, ավելորդ հանրահավաքների, ելույթների, տըռը-զըռըների փոխարեն էդ նույն խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն, ՕԵԿ, իրենց ստորագրությունը դնեն նախաձեռնության տակ, Սերժի հարցերը լուծեն, պրծնի՝ գնա։ Ի՞նչ պարտադիր է անպայման միտինգ անել, միտինգից հետո երթ անել, Սերժիկ հեռացիր գոռալով՝ Երևանի փողոցներով էս ցուրտ-ձմեռնոցով շրջել: Դե՛, դե ասեք, որ սխալ եմ ասում: Բայց ի՞նչ իմանամ, գուցե նաև սխալ եմ ասում, թեև իմ իմացածով դա է ճիշտը: Ես անկախ, ազատ մարդ եմ, ոչ դիմություն եմ, ոչ ընդդիմություն, ոչ նիկոլական, ոչ սերժական, ոչ նրա ջաղացին եմ ջուր լցնում, ոչ նրա: Ուրեմն ինչու՞մն է հարցը: Մտածում եմ, մտածում , գլուխ չեմ հանում: Բայց որ մի բան կա, հաստատ է: 
Ո՞վ կասի, էս ինչ պատմություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել