ԲՀԿ-ի պատգամավորները, մասնավորապես՝ Տիգրան Ուրիխանյանը, իրենց «ճղում» էին, որ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը պետք է բարձրացնել, իսկ ահա ԲՀԿ-ի Երևան քաղաքի ավագանու խմբակցությունը բոյկոտում է քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
Հարգելի ԲՀԿ-ականներ ո՞վ է ասել, որ պատգամավորների աշխատավարձերը պետք է բարձրացնել, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներինը` ոչ, հատկապես, որ պատգամավորների մեծամասնությանը պատգամավորի աշխատավարձը չի հերիքի նույնիսկ մեկ կոստյում գնելու համար, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները հաստատ ունեն աշխատավարձ բարձրացնելու կարիք, քանի որ դրանով ընտանիք են պահում:

Հ.Գ. Որ պարագայում ԲՀԿ-ն կոնկրետ շահ չունի, սկսում է զբաղվել պոպուլիզմով. սա նորմալ քաղաքական մտածելակերպ չէ:
Փաստացի, ԲՀԿ-ն իրեն «ճղում» էր 131 հոգու աշխատավարձերի բարձրացման համար և դեմ քվեարկում շուրջ 7000 մարդու աշխատավարձերի բարձրացմանը, որոնց թվում են նաև Երևանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների և գրադարանների աշխատակիցները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատահական չէ, որ նման խնդիր է բարձրացնում, քանզի նա, անընդհատ լինելով Երևանի բոլոր համայնքներում, շփվելով քաղաքացիների հետ, հենց նրանցից է տեղեկանում խնդիրների մասին՝ ի տարբերություն ԲՀԿ ավագանիների, ովքեր ժողովրդի հետ իրենց կապը պահում են միայն ԲՀԿ-ի հանրահավաքներին ժողովրդի մասնակցությունն ապահովելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել