Փրկված ոզնին՝ Սոմերսեթի Վայրի բնության պահպանման «RSPCA» կենտրոնում։
Իրար գրկող սպիտակ բևեռային արջերը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում խաղում են Կանադայի Մանիտոբա բնակավայրում։
Իտալիայի Սան Բարտոլոմերո ալ Մարե բնակավայրում փոթորիկի պատճառով առաջացած երկու ջրային պտտահողմերը։
Ջրային պտտահողմերն իրենցից տորնադոներ են ներկայացնում, որոնք առաջանում են ջրի վրա փոթորկոտ եղանակին։
Քեմբրիջի դքսուհին այցելում է Նորվիչում գտնվող երեխաների համար նախատեսված Արևելյան Անգլիայի հիվանդատուն։
Հարավաֆրիկացի Բիանկա Բիտենդեգը հաղթում է Հավայան կղզիների Մաուի կղզում անցկացվող սերֆինգի «Target Maui Pro» մրցույթի առաջին փուլը։ Նա, բռնելով ամենաբարձր ալիքը, հնարավոր 10 միավորից 9.8 միավոր վաստակեց՝ միանգամից իր տեղն ապահովելով 3-րդ փուլում։
Ցուցարարը Հոնգ Կոնգի Մոնգ Կոկ առևտրի կենտրոնի մոտ ոստիկանության հետ բախումների ժամանակ
Միսսուրիի Ֆերգուսոն բնակավայրում ցուցարարը ոստիկանների դիմաց ձեռքերը վեր է պարզում։
Ոստիկանությունը հետևում է ցուցարարներին Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում՝ Ֆերգուսոնում Մայքլ Բրաունի սպանության առնչությամբ երկուշաբթի օրը դատարանի կողմից կայացրած որոշման դեմ անցկացվող ցույցերի ժամանակ։
Աֆղան ոստիկանները Քաբուլի ոստիկանական ուսումնական կենտրոնում մասնակցում են ֆրանսիացի հրահանգիչների կողմից համակարգվող վերապատրաստման ծրագրին։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ողջունում է գեներալին Փարիզի «Hotel des Invalides» հյուրանոցում՝ շքանշանի հանձնման արարողությունից հետո։
Երեխաները, Սանտա Կլաուսի օգնական էլֆերի կերպարով հագնված, հավաքվել են Բանգկոկի առևտրի կենտրոնի բակում՝ Գինեսի աշխարհի ռեկորդ սահմանելու համար։ Ռեկորդը սահմանվեց այն բանից հետո, երբ պաշտոնապես նրանց թիվը հաշվարկվեց 1762-ը։
Բիրմինգհեմի «Elmhurst» պարի դպրոցի աշակերտները լուսանկարվում են Կորնվոլի դքսուհու այցի ժամանակ։
Քենիայի Նայիրոբի բնակավայրում կառավարական շենքերի դիմաց կին ցուցարարը դիմակ է կրում՝ Մանդերայում ավտոբուսի վրա Սոմալիի ալ-Շաբաբ խմբավորման իրականացրած հարձակման ընթացքում 28 մահմեդականների սպանությունը դատապարտող ցույցի ժամանակ։
Ցուցարարները՝ դագաղներով ու կարմիր ներկված խաչերով, դուրս են եկել Նաիրոբիի փողոցներ՝ կառավարությունից պահանջելով արդյունավետ անվտանգություն ապահովել հասարակ քենիացիների համար։
Դոնեցկի Կույբիշևկի բնակավայրի ուղղափառ եկեղեցու գագաթի ոսկե խաչը պայթյունի հետևանքով վայր է ընկել։ Երեք քաղաքացի սպանվել են, ութ մարդ վիրավորվել են Դոնեցկում երեկ տեղի ունեցած այդ պայթյունի արդյունքում։
Լոնդոնի «Serpentine Sackler» պատկերասրահի այցելուն զննում է արվեստագետ Խուլիո Լե Պարկի աշխատանքների ցուցադրության մաս կազմող «Lumieres Vertical Visualisee» (թգ.՝ տեսողական ուղղահայաց լույս) ստեղծագործությունը։
Միրանդա Ջենատկան և Ալեքս Լիթլը լուսանկարվում են Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող Քյու այգում՝ Սուրբծննդյան միջոցառումների մեկնարկին վառված լույսերի ներքո։