ԼԻ. Ամենատարածված այս ազգանունը կրում է ավելի քան 100 միլիոն մարդ` հիմնականում Չինաստանում: Այն ծագում է չինական Լի հիերոգլիֆից: Չինացիներն աշխարհում հաշվվում են 1 միլիարդ, բայց ունեն ընդամենը 450 ազգանուն: Լի ազգանունը կրում է տեղի բնակչության 7,9 %-ը. այն տարածված է նաև Վիետնամում:
ՉԺԱՆ. 1990 թ. այս ազգանունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենահայտնին աշխարհում. այն կրում է մոտ 100 միլիոն մարդ: Առաջին անգամ այս ազգանունը հիշատակվել է 4000 տարի առաջ:
ՎԱՆ. Ավելի քան 93 միլիոն մարդ: Այն նաև տիտղոս է, որը հնում և Միջին դարերում կրել են Չինաստանի, Կորեայի ու Մոնդոլիայի պետական իշխանավորները: Որպես ազգանուն չինական է, իսկ որպես նախածանց` «Վան»-ը հավելում է հոլանդական ազգանուններին:
ՆԳՈՒԵՆ. Առավել տարածված վիետնամական ազգանուն է, որը կրում է ավելի քան 36 միլիոն մարդ կամ վիետնամցիների 40 %-ը: Պատերազմի պատճառով ահագնացած արտագաղթի արդյունքում տարածվեց նաև այլ երկրներում: Իր տարածվածությամբ Ավստրալիայում այն 7-րդ, Ֆրանսիայում` 54-րդ, Միացյալ Նահանգներում` 57-րդ տեղերում է:
ԳԱՐՍԻԱ. Ամենահաճախ հանդիպողներից է Հարավային Ամերիկայում, Ֆիլիպիններում և Իսպանիայում (ավելի քան 10 միլիոն մարդ): Ոմանք դրա ծագումը կապում են բասկերի հետ: Իսպանիայում` բնակչության 3,32 %-ը, Մեքսիկայում` 4 մլն 100 հազար մարդ կրում են Գարսիա ազգանունը, որն իր տարածվածությամբ 2-րդն է Կուբայում:
ՍՄԻԹ. Կրում է 4 միլիոն մարդ: Առավել տարածված ազգանուններից է Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Միացյալ Նահանգներում: Քանակային առումով 2-րդն է Կանադայում, 5-րդը` Իռլանդիայում: ԱՄՆ-ում Սմիթ է մոտ 3 միլիոնը, Մեծ Բրիտանիայում` 0,5 միլիոնը:
ՍՄԻՌՆՈՎ. Ամենատարածվածներից է Ռուսաստանում (ավելի քան 2,5 միլիոն մարդ): Ծագմամբ ռուսական է և հանդիպում է նաև Բելառուսում: Ոմանք դրա արմատը համարում են «զգաստ» բառը, բայց իրականում դրա հիմքում «խաղաղություն» արմատն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել