Թուրքիայի արտգործնախարար Մեվլյուտ Չավուշօղլուն սպառնացել է վերանայել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, եթե վերջինս հաջորդ տարի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը... Մ.Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա՝ այսպես կոչված «ցեղասպանությունն» օգտագործվի որևէ մեկի կողմից Անկարայի վրա ճնշում գործադրելու համար...
Հ.Գ.Այսպես կոչված Չավուշօղլուն շատ էլ լավ գիտի, որ ինքը և իր երկիրը չէ, որ կարող են որևէ մեկին, առավել ևս ԱՄՆ-ին հրահանգներ կամ պահանջներ ներկայացնել... Այն, որ ոչ միայն «Հայկական Հարցը», այլև այլ «հարցեր» միշտ էլ օգտագործվել են «ուժեղների» կողմից Թուրքիայի դեմ՝ նրանից զիջումներ կորզելու համար, դա շատերը գիտեն... Իսկ Մ.Չավուշօղլուի ջղաձգումները կարելի է բացատրել նրանով, որ ԱՄՆ-ում ստեղծված ներքին իրավիճակը (Կոնգրեսի և Սենատի ընտրություններից հետո մեծամասնությունն ԱՄՆ-ի Օրենսդիր մարմնում անցել է Բ.Օբամայի հակառակորդներին՝ Հանրապետական կուսակցությանը) նպաստում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում տեղի ունենա դրական առաջընթաց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել