Փնտրվում է նախագահ

Այսօր և՛ Հայաստանում և՛ Սփյուռքում կգտնվի՞ մի հայ մարդ, որը կցանկանա դառնալ Հայաստանի նախագահ, առաջին դեմք և կհայտարարի, որ նախագահ դառնալու առաջին չէ, երկրորդ տարում երկիրը կապահովի աշխատատեղերով, միջին աշխատավարձը կհասցնի այնքանի, որ մարդը քիչ թե շատ մարդավարի պայմաններում ապրի, թոշակառուներին կապահովի քիչ թե շատ հարմար թոշակով, երկիրը կմաքրի կաշառքից ու կոռուպցիայից և այլն, մյուս հարցերն էլ ձեզ եմ թողնում լրացնելու: Ոչ միայն դատարկ խոստում ու հայտարարություն կլինի այդ, այլ նաև կիրագործի՝ նախօրոք այն ներկայացնելով իր նախընտրական ծրագրով: Կա՞, ճանաչու՞մ եք այդպիսի մեկին։ Սկսենք փնտրել՝ թեկուզ ճրագով։
Չառաջարկեք ԻՆՏԵՐՊՈԼԻՆ դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել