Այսօրվա Հայաստանի արկածախնդիր կուսակցություններն իշխանության հետ համատեղ են գործում: Եվ, չխնայելով ոչ մի ջանք, լավ կատարում են իրենց պատվերը՝ ևս մեկ անգամ կոտրելով ժողովրդի մեջ իր արդար պահանջն ու ապագան: Այո, ակնհայտ է բոլորի կեցվածքը, բայց չեմ կարող չնշել, որ դաշնակցությունն, իրոք, ճիշտ գնահատելով այդ եռյակի նենգ ու հույսակործան խաղերը, զերծ մնաց եռյակի հետ համագործակցելուց: Կարծիքները կարող են լինել տարբեր: Այստեղ ոչ թե ճաշակի կամ սիրել- չսիրելու հարցն է, այլ այն, որ բոլորն էլ ունեն սխալ կողմեր: Կարևորը նա է, որ այդ գործողությունների մեջ չհասցնեն ազգին և պետականությանը խոցելի հարված, որն ավելի կթուլացնի առանց այդ էլ ծնկի եկած Հայաստանին: Ուստի ես շատ խորը ուսումնասիրելուց եկա այն համոզման, որ այսօր ազգայնական թևը պետք է համատեղ գործի դաշնակցության հետ՝ մի կողմ դնելով մանր-մունր տեսակետներն ու ամբիցիաները: Դրանք բոլորն էլ հարթվող բաներ են, կարևորը նպատակն է, որ պետք է միավորվել և համատեղ գործողությունների ծրագիր մշակել: Ես կոչ եմ անում բոլոր ազգային ուժերին և դաշնակցությանը՝ հարգալից դրսևորում ցուցաբերել: Եվ ինչքան շուտ լինի միավորվելը, այնքան լավ: Իսկ ընթերցողներին խորհուրդ կտամ մինչ գրառում անելը լավ մտածել և ըմբռնումով մոտենալ այս կարևոր հարցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել