Zuckerberg

Facebook-ի հիմնադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին հարցազրւյցներից մեկի ժամանակ հարցրեցին, թե ինչու է նա ամեն օր միևնույն մոխրագույն շապիկը կրում։ Ցուկերբերգը պատասխանեց, թե դա այն բանը չէ, որի համար նա կցանկանար էներգիա ծախսել:


Ես իսկապես ցանկանում եմ կյանքս պարզեցնել ու այն այնպիսին դարձնել, որ հնարավորինս քիչ որոշումներ կայացնեմ այն ամենի մասին, ինչը չի վերաբերվում հասարակությանը լավագույնս ծառայելուն։

Ցուկերբերգը միակը չէ, ով նման կերպ է մտածում։

Սթիվ Ջոբս

Jobs in jeans

Ձեռագիր հանդերձանքը՝ բարձր օձիգով սև սվիտեր, կապույտ ջինսե տաբատ, «New Balance» սպորտային կոշիկներ։

Ջոբսի ձեռագիր հանդերձանքը գրեթե տարածվում էր Apple-ի աշխատակազմի վրա։ Ջոբսը խոստովանել էր, որ փորձել է աշխատակիցների համար ինչ-որ համազգեստ ստեղծել, սակայն գաղափարը մերժվել է։

Բարակ Օբամա

Obama suit

Ձեռագիր հանդերձանքը՝ կապույտ կամ մոխրագույն կոստյում։

Նախագահն այս տարի՝ ավելի վաղ, բաց մոխրագույն կոստյում էր կրել, ինչը ցնցել էր բոլորին, քանի որ նա միշտ կապույտ ու մոխրագույն կոստյումներ է կրում։
Միանման կոստյում կրելու մասին նա ասել է. «Ես չեմ ցանկանում որոշումներ կայացնել այն բանի համար, թե ինչ պետք է ուտեմ կամ հագնեմ, որովհետև չափազանց շատ այլ կարևոր որոշումներ ունեմ կայացնելու»։

Ալբերտ Էյնշտեյն

Einstein

Ձեռագիր հանդերձանքը՝ նույն կոստյումի կրկնօրինակները։

Շատերը նշում են, որ սա իրականությանը չի համապատասխանում։ Նրա երկրորդ կինը՝ Էլզան, մշտապես հետևում էր ամուսնու արտաքին տեսքին, սակայն ավելի ուշ՝ ծեր տարիքում, նա իսկապես սովորություն ուներ բամբակյա միևնույն կոստյումով ու սանդալներով երևալ։

Կարլ Լագերֆելդ

Lagerfeld

Ձեռագիր հանդերձանքը՝ սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, արևային ակնոցներ, ձեռնոցներ։

Միայն նրա համար, որ դու «Chanel» նորաձևության տան կրեատիվ դիզայներն ես, չի նշանակում, որ պետք է նորաձության վերջին միտումներին հետևես։ Լագերֆելդը հնարավոր է ժամանակ առ ժամանակ փոխի իր կերպարը, սակայն որպես կանոն սա է նրա հիմնական կերպարը։

Քրիստոֆեր Նոլան


Ձեռագիր հանդերձանքը` մուգ բաճկոն և տաբատ, բաց գույնի վենաշապիկ և կոկիկ կոշիկներ։

Դեռ վաղուց Նոլանը ասել էր, որ էներգիայի զուր կորուստ է ամեն օր ինչ-որ նոր բան հագնել որոշելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել