Ֆեյսբուքի առավելությունների մասին հարկ չկա նշելու, բոլորն էլ հրաշալի տեղյակ են, հատկապես «հնաբնակները», իսկ այ թերություններին արժի թեթև անդրադառնալ: Վերջերս Ֆեյսբուքահայերի մոտ տարօրինակ միտում է նկատվում. սկսել են միմյանց հանդեպ «կեղտ բռնել», քննարկել՝ այսինչը իրական օգտատեր է, այնինչը՝ ֆեյք է: Ու գնա՜ց հնձոցին՝ անխնա ջնջում են իրար: Եթե պիտի ջնջեիք, ինչի՞ էիք այդքան «ընկեր» հավաքում ձեր ֆեյսբուքյան ցանկում, ձեզ համար հանգիստ ապրեիք ձեր տարածքում: Քիչ է մնում հավատամ անգլիացի մի ընկերոջս այն խոսքին, թե դարեր շարունակ գոյատևել է հայ ժողովուրդը՝ չունենալով պետություն, բայց չի վերացել երկրի երեսից, ասենք Բաբելոնի ու Հռոմեական կայսրության նման, ու հիմա մի ֆեյսբուք՝ եղած-չեղածը սոցցանց, վերցրել ու էդ ծրագիրն է առաջ տանում: Սակայն, եթե անկեղծ լինենք, Ֆեյսբուքը մեղավոր չէ, ժողովո՛ւրդ, ձեր անձնական խնդիրները մի բարդեք ուրիշների վրա ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել