Կեցցե մեր հպարտություն System Of a Down խումբը: Նրանք 2015թ. ապրիլի 23-ին համերգ են տալու Հանրապետության հրապարակում: Բնականաբար, շատերս շատ ուրախ ենք համերգի կապակցությամբ, հավատացած եմ, որ բոլորս էլ գնալու ենք այդ համերգին:
Բոլորս այնքան ուրախացանք տեղի ունենալիք համերգի փաստով, որ ուշադրություն էլ չենք դարձրել, թե ինչ օր են նախատեսել տղաները համերգի համար: Պատահական օր չեն ընտրել: Ապրիլի 23-ը Ցեղասպանության օրվա 100-ամյակի նախօրդող օրն է: 
System Of a Down խումբն այդ քայլով ամբողջ աշխարհի ուշադրությունը յուրօրինակ ձևով կսևեռի Հայաստանի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների վրա: 
Շնորհակալություն խմբի բոլոր անդամներին, դուք իսկական հայրենասեր եք և մեկ անգամ չեք ապացուցել դա ձեր ազգանվեր գործունեությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել