1. Տղամարդը գիտե, թե ինչ է ուզում ու պայքարում է հանուն իր նպատակի իրականացման։ Տղան աղոտ է պատկերացնում իր նպատակները։ Նա շատ չի մտածում դրանց մասին և անգամ եթե շատ է մտածում, շատ ջանք չի գործադրում դրանց հասնելու համար։ Տղան պասիվ  է, իսկ տղամարդը՝ հաստատակամ։

2. Տղամարդը ծրագրում է իր ապագան և ջանում է ընտանիք կազմելու կամ այլ նպատակի համար անհրաժեշտ հիմքերը կառուցել։ Տղան ապրում է տվյալ պահով։ Նրա ծրագրերը սահմանափակվում են հանգստյան օրերի նախապատրաստություններ տեսնելով։ Նա երկար որոշում է, թե որ բարում պետք է անցկացնի հերթական կիրակին։  

3. Տղամարդը փնտրում է խելացի կին, ով կաջակցի իրեն։ Նա այնպիսի կին է ընտրում իբրև կյանքի ընկեր, ով իր հետ նույն արժեքների կրողը կլինի։ Տղան տարված է միայն այնպիսի աղջիկներով, ովքեր կրքոտ են, վայրի ու էկզոտիկ։

4. Տղամարդն առաջին իսկ հանդիպումից կարողանում է տարբերել լավ կնոջը և նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում նրա հետ մոտիկից ծանոթանալու համար։ Տղան լավագույն դեպքում աղջկա հետ մտերմանալու փորձեր է ձեռնարկում, սակայն ժամանակից շուտ է «վազ անցնում»։

5. Տղամարդը նավականաչափ համարձակություն ունի իր համար անհարմար թեմաներով զրուցելու համար։ Նա ազնիվ է իր մտադրություններում ու անկեղծորեն բարձրաձայնում է դրանց մասին։ Այնինիչ տղան խուսափում է դրանից։ Նա շրջանցում է լուրջ խոսակցությունները զգացմունքների մասին։ Իրավիճակին առերեսվելու փոխարեն նա խույս է տալիս դրանից կամ պատրվակներ է որոնում՝ թաքցնելու համար այն փաստը, որ ինքն այնքան էլ լրջորեն չի վերաբերվում ձեր հարաբերություններին։  

suit tie Jaclyn Auletta

6. Տղամարդը գիտե, թե երբ է պետք ներդրումներ կատարել տվյալ կնոջ հետ հարաբերությունների մեջ, իսկ տղան մշտապես փորձարկումների մեջ է։ Նա լիովին չի նվիրվում, քանի որ ինքն էլ վստահ չէ, թե արդյոք պատրաստ է դրան։ Բանն այն է, որ նա երբեք էլ պատրաստ չի լինի լուրջ հարաբերությունների՝ անկախ նրանից, թե ում կհանդիպի սոսկ այն պատճառով, որ դեռևս խակ տղա է և գտնվում է կյանքի վաղ շրջանում։  

7. Տղամարդը գիտե, թե ինչպես լավ ժամանակ անցկացնել ու շփվել մարդկանց հետ, սակայն նա չի կարող շատ ժամանակ տրամադրել դրան, քանի որ զբաղված է իր կարիերայում առաջ գնալուն ուղղված գործերով և անձնական կյանքը դասավորելով։ Մինչդեռ տղան գրեթե ամեն շաբաթ-կիրակին իր ընկերների հետ բարերում է անցկացնում։   

8. Տղամարդը ժամանակ է հատկացնում իր կյանքի տեսլականը կազմելու համար՝ առանձնացնելով կատարելատիպեր, որոնց կցանկանար նմանվել։ Նա հստակ գիտե, թե ինչպիսի մարդ է ուզում լինել։ Նա երկար մտորել է իր կրած արժեքների մասին։ Տղայի արժեհամակարգը դեռևս ամբողջովին ձևավորված չէ, ուստի նա հաճախ անհետևողական ու հեղհեղուկ է լինում։  

9. Տղամարդն ասում է այն, ինչ նկատի ունի ու նկատի ունի այն, ինչ ասում է։ Նա իր խոսքի տերն է և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում խոսքը գործ դարձնելու համար։ Եթե նա չի կարող խոստումն իրականացնել, նա հիմնավորում է դրա պատճառները։ Տղան ևս խոստումներ է տալիս, սակայն հետամուտ չի լինում դրանց իրականացմանը։

10. Տղամարդը վախենում է մերժումից, սակայն անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար բավականաչափ համարձակություն ունի։ Տղան էլ է վախենում մերժումից և պասիվ վարքագիծ է դրսևորում, որպեսզի հանկարծ նրա քիթը քարով չգա։

Տղամարդուն ու տղային տարբերելը շատ բարդ կարող է լինել, սակայն կա մի տարբերակիչ գիծ, որը միանգամից աչքի է զարնում, այն է՝

11. Տղան խաղեր է տալիս, իսկ տղամարդը՝ ոչ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել