Օրերս հայտնի դարձավ, որ համաժողովրդական շարժմանը միացել է նաև Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը:

Ստացվում է, որ հեղափոխության նախապես շրջանառվող որակավորման «բուրժուա-դեմոկրատական» ձևակերպումը հարկավոր է վերաձևակերպել՝ դարձնելով սոցիալիստական:
Ուղղակի նշենք, որ հեղափոխությունների մասին հենց այնպես չեն հայտարարում, մարդկության պատմության մեջ տեղի ունեցած հարյուրավոր հեղափոխություններն ընդհանրապես կատարվել են գաղտնի և միայն բացահայտվել գործով:
Հեղափոխությունը՝ որպես քաղաքական գործընթաց, հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսից և անտիկ Հունաստանում ավելի ընդգծված ձևով արտահայտվեց ու զարգացավ Հռոմում:
Ցանկացած հեղափոխություն, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է կատարվում և ում կողմից, սաղմնային վիճակից պետք է ունենա հստակ ամրագրված գաղափարախոսություն, յուրաքանչյուր հեղափոխական պետք է իմանա իր կատարելիք քայլերի հաջորդականությունը, ժամանակակից մեթոդիկայով ասած՝ «ճանապարհային քարտեզը»:
Հեղափոխությունները ծնվում են որոշակի սուբլիմացիոն ժամանակահատվածում:
Անդրադառնալով հայ իրականությանը՝ տեսնում ենք մի պատկեր. լիբերալ, թե պահպանողական, դեմոկրատ, թե արմատական, այս բոլորը զուտ ձևական ձևակերպումներ են դառնում ՀՀ քաղաքական դաշտում, բոլորը դառնում են հավասար ու համագաղափարակից ուժեր:
Այդ հանդիպումից հայտնի դարձավ, որ սոցիալիստները և ԲՀԿ-ն ունեն ընդհանուր մոտեցումներ, ավելին՝ նրանք ունեն ընդհանուր անելիքներ, նույնիսկ գաղափարակից ուժեր են (չմոռանանք, երկուսն էլ հայտնի են իրենց պոլիտբյուրոյի նիստերով):
Այս երկու միաձուլումից քաղաքագիտության մեջ ստացվում է բացառապես նոր տեսական քաղաքական հոսանք` «սոցիալիստակապիտալիստական»:
Իրական փաստ է, որ ԲՀԿ-ն այլևս իր ձեռքն է վերցրել Եռյակի ղեկը և միահեծան կերպով թելադրում է խաղի իր կանոնները:
Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական ու միաժամանակ զարմանալի է Տեր-Պետրոսյանի պասիվությունը: Խորհրդավոր այս լռությանը, ըստ էության, հաջորդելու է «ժայթքման» էֆեկտը, քանի որ տպավորիչ տեսարան կստեղծվի, երբ հանրահավաքներից մեկի ժամանակ նույն հարթակում՝ կողք կողքի, կանգնեն Տեր-Պետրոսյանը, Կարապետիչն ու Րաֆֆին՝ շրջապատված սոցիալիզմի դրոշակակիրներով, և այս բոլորը կազմակերպվեր ու հովանավորվեր ԲՀԿ-ի աջակցությամբ:
Հ.Գ. Մարքսի մոտիվներով. «Մի ուրվական էր թափառում Հայաստանում` Եռյակի ուրվականը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել