Նույնիսկ այն փաստը, որ այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հոգեհանգիստը, իսկ վաղը` հուղարկավորությունը, որոշ մեր «հայրենասերների» համար դեռ բավարար չէ, որ շարունակեն ազդված լինել ազեռական քարոզչամեքենայի մարմաջով և բամբասկոտ պառավների նման չփսփսան պատերի տակ, թե ուղղաթիռը հատել է չեզոք գոտին կամ թե ոչ մի աճյուն չի տարհանվել: Հերիք է դառնաք այդ քարոզչամեքենայի զոհը և դրա զառանցանքների տարածողոը... Մեր զինված ուժերն այսօր տարածաշրջանում ամենաթափանցիկն են, ու եթե իրոք լիներ գոնե այս զառանցանքների 10 տոկոսը, ամբողջ ազգը կիմանար, ուր է թե մի քանի մարդ... Իսկ թե դեռ քանի «պատահական» զոհեր կնշվեն ազդեռական կողմից իրենց տեղական կայքերում, կտեսնենք մոտական մի քանի ամիսների ընթացքում, իրենց թվաբանական հաշվարկների համար ժամանակ է պետք... Իսկ ինչ վերաբերվում է «հակահարված պատասխանի», ապա մի կասկածեք, ժամանակը մեր օգտին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել