Վերջին օրերին բոլորս հուզական նույն վիճակի մեջ էինք՝ մենք, այնուամենայնիվ, կարողացանք ետ վերադարձնել այլևս սրբացած մեր արծիվներին.... Կեցցե մեր Հայաստանի և մեր Արցախի բանակը, փառք նրանց, ովքեր կրկին ապացուցեցին, որ մենք ռազմական սխրանքների ունակ ենք: Քաղաքական բոլոր խարդավանքներից ու հաշվարկներից անդին՝ սիրում եմ Հայոց բանակը, սիրում եմ Հայ զինվորին: 
Ես կարող եմ հանդուրժել ամեն տեսակի փոքրամասնության իրավունքը, ես կարող եմ չկիսել նրանց հայացքները, չհասկանալ, բայց չեմ կարող հասկանալ պացիֆիստներին: Հայաստանում պացիֆիստ լինել նշանակում է թաքված-չգիտակցված ինքնասպանության հակում ունենալ: Թուրքի հարևանությամբ պացիֆիստ լինել չի կարելի: Նրանք մարդկային և ռազմական առաքինության ու ստորության, բարոյականի և անբարոյականի, վեհի և նսեմի բոլորովին այլ պատկերացումներ ունեն, և այստեղ ոչինչ փոխել հնարավոր չէ (բացառությունները հաստատում են օրինաչափությունը): Նրանք անզեն ուղղաթիռը խոցելը, քնած մարդուն կացնահարելը համարում են սխրանք: Նրանք նաև վստահաբար չեն հասկանա, թե ինչու ենք մենք մեր սգի մեջ ուրախացել, որ կարողացել ենք մեր տղաների դին ու մասունքները վերադարձնել... Որովհետև հոգու պատկերացումից զուրկ են. պատերազմի տարիներին էլ նրանք նույն կերպ չէին շտապում տանել իրենց դիակներին, էլ չեմ խոսում դրանք փոխանակելու մասին... Մեր կարևոր ու անկարևոր բոլոր տարբերությունները, ի դեպ, հենց զոհվածի հանդեպ այս վերաբերմունքի մեջ երևում են: Նրանց միշտ զարմացրել է, թե մենք ինչու ենք ուզում ամեն գնով ստանալ և հողին հանձնել մեր զոհվածներին: 
Հա, ի դեպ, ես եռանդուն պացիֆիստ կլինեի, եթե Հայաստանի հարևաններից գոնե մեկը թուրք լիներ.... 
Սիրում եմ մեր բանակը.... Մեր գոյության ՄԻԱԿ իրական, ՄԻԱԿ գործուն երաշխիքը, մեր փխրուն պետականության ՄԻԱԿ կայացած ատրիբուտը...
Հավերժ հիշատակ քեզ, Վազգեն Սարգսյան....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել