Ինչ լավն ա էս նոր սերունդը: 21-րդ դարում ծնվածները կարգին էրեխեք են, զբաղվում են ինֆորմացիոն տեխնոլոգիաներով, ռոբոտաշինությամբ, նորարարությամբ ու գիտությամբ: Մարդիկ ԳՈՐԾ են անում ու կերտում են մեր երկրի վաղվա ապագան: Ապրե՛ն էն մարդիկ, ովքեր խրախուսում են ու պայմաններ են ստեղծում երեխաների համար, սովորելու, զարգանալու ու զարգացնելու մեր երկիրը:
Մինչդեռ ցավով պետք է նշեմ, որ իմ սերնդակիցները դեռևս շարունակում են զոհ դառնալ սովետական սուբորդիանացիայի սկզբունքներին այն մարդկանց կողմից, ովքեր օգտագործում են երիտասարդների իշխանամոլությունն ու ամբիցիաները՝ սեփական վարկանիշը բարձրացնելու և քաղաքական հիերարխիայով բարձրանալու համար, իսկ երիտասարդներին ուղղորդում դեպի անորոշ, որբեմն էլ ոչ այնքան պայծառ ապագա: 
Չգիտեմ՝ էդ ժամկետնանց կաթի փոշին էր մեղավոր հիմիկվա երիտասարդության սին ամբիցիաների և աթոռամոլության մեջ, թե ոչ, միայն գիտեմ, որ ապագան նոր սերնդինն է: Հարգանքներս բոլոր փոքրիկ գիտունիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել