Ասում ա՝ ամեն ինչ դեռ առջևում ա
(նկատի ունի լավ բաները)։
Չէ, ախպեր։ Իմ կյանքի բոլոր լավ բաներն էղել ու բարեհաջող անցել են։ Հիմա ես սպասում եմ ուղղակի։
Ես երևի շատ անհամբեր դուրս եկա, ու փաստորեն, դասերս արագ սովորել, քննությանը արագ պատրաստվելուց բացի, կյանքս էլ արագ ապրեցի։ 22-ի մեջ խտացրած, երևի ուրիշների ինչքա՞նը։ /Չգիտեմ ինչքանը։
Բայց մի տեսակ ապրել վերջացրել եմ։
Ինչպես միշտ, դասարանում առաջինն եմ վերջացրել խնդիր լուծելը ու հիմա սպասում եմ՝ զանգը տա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել