Գրեթե նույն ճակատագրին (ինչպես կարտոֆիլի շուկան) հաջորդ՝ 2015թ.-ին, կարող է արժենալ նաև տեղական հավկիթի արտադրությունը։ Իհարկե, կրճատման պատճառներն ամենևին էլ չեն համակցվում կարտոֆիլի հետ։ Կանխատեսվում է ձվի արտադրության ավելի քան 5% կրճատում (մեր երկրի պարագայում մոտավորապես 30-35 մլն. հատ): Իհարկե, թանկացումը հաջորդ տարի անխուսափելի կլինի տվյալ գյուղմթերքի մասով. ինչպես հավն, այնպես էլ ձուն կթանկանան գրեթե 20-25% (մինչև 2015 դեկտմբերի 30): Ի հակազդություն ապրանքային դեֆիցիտի՝ կմեծանա նրա նկատմամբ սպառումն ավելի 12-15%, որն էլ հիմնական պատճառը կդառնա գնաճի։ Այս պարագայում իհարկե նորից պետք է հենվել ներմուծման վրա, այն է՝ իրանական ձվի հերթական ներհոսքը մեր երկիր արդեն կկազմի գրեթե 2 անգամ ավել նախկին 5 տարիների ամենամեծ ցուցանիշի համեմատ։ Սրանում գյուղնախ.-ի դերն իրականում պետք է լինի ամենամեծը, անվերջ լինել շուկայի ուսումնակասիրման կիզակետում և մի փոքր թուլացնել տեղական հավ և հավամթերք արտադրող ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը, իհարկե ՊԵԿ-ի հետ միասին։ 
Թե չէ, ի ցավս մեզ, իրանական ձուն միշտ էլ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել