Tert.am-ը գրում է․

Tert.am -ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանն ասաց` Հայոց բանակի արժանապատվության հարցն էր ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելը:

Արայիկ Հարությունյանը, ըստ էության, նշեց, որ 16 դար հետո Արցախյան պատերազմի հերոսների օրինակով նորովի պետք է գնահատենք հայի այն տեսակը, ում սխրագործությունների շնորհիվ են ասում՝ «չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում, որ ՄԻ24 ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները դուրս բերվեցին հատուկ նշանակության գործողությամբ, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհով:

-Դա երկու հանգամանքի մասին է վկայում. նախ` այն, որ միջազգային հումանիտար իրավունքը չհարգվեց ու չկիրարկվեց Ադրբեջանի կողմից, իսկ միջնորդներն ու համապատասխան միջազգային հումանիտար կառույցները չկարողացան ապահովել դրա կիրարկումը: Թե ինչ պատճառով` արդեն իրենց խնդիրն է:

Երկրորդ` հայոց բանակն ի վիճակի է հակառակորդին պարտադրել խաղի կանոններ՝ հերթական անգամ հիշեցնելով, որ կամակոր և ֆաշիստական վարքը կարող է դրսևորվել միայն հայտարարությունների մակարդակում:

Մենք միշտ կողմ ենք արտահայտվել խնդիրների խաղաղ լուծմանը, սակայն հաշվի առնելով մեր դիմացի կողմի տեսակը՝ երբեք չենք կորցրել մեր զգոնությունն ու ռազմական պատրաստականությունը: Դա վերաբերում է ուղղաթիռի ցավալի դեպքին ևս: Սկզբում փորձեցինք առանց ուժ կիրառելու` դուրս հանել օդաչուների մարմինները, որպեսզի խուսափեն մեր զինվորների կյանքը հարվածի տակ դնելուց, ինչպես նաև` ավելորդ լարում ստեղծելուց, սակայն Ադրբեջանը փորձեց օգտագործել այդ հանգամանքը՝ էլ ավելի լկտի վարք դրսևորելով: Այդ պատճառով կիրառեցինք մեր այլընտրանքային միջոցը, և հայ զինվորը վերստին գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը:

-Սա Ձեզ հիշեցնում՞ է 90- ականները, երբ ողջ միջազգային հանրությունը կոչ էր անում մարդասիրական միջանցք բացել ԼՂՀ հայ բնակչության համար, բայց Ադրբեջանը չէր կատարում, ու հայկական կողմը ինքնուրույն բացեց այն: Եվ համարում եք, որ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարարության ի կատար ածու՞մն էր:

- Այո՛, պատերազմի տարիների հետ նմանություն կա, քանի որ Ադրբեջանի սանձարձակ ձեռագիրը չի փոխվել այն օրերի համեմատ, ուղղակի գիտակցությունն է փոխվել, որ Հայոց բանակի հետ չի կարելի խաղ անել: Մենք հարգել ու հարգում ենք միջազգային իրավունքը, սակայն երբ այն կարող է բազմակի ստանդարտներով և հայության շահերին դեմ օգտագործվել, չենք հապաղի նույն միջազգային իրավունքի կատարումն ապահովել ինքներս՝ հայ զինվորի բազկի միջոցով: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա, ինչպես տեսանք, նրանց հայտարարությունն առնվազն` արհամարհվեց Բաքվի կողմից, և, հետևաբար, մեր զոհերի մարմինների վերադարձման գործում միայն հայկական զինուժը դերակատարություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել