Հիմա էլ «համացանցային հերոսները» սկսել են քննադատել Հայկական զինուժին՝ զոհված օդաչուների մարմինները չեզոք գոտուց ուշ դուրս բերելու համար: Հետաքրքիր է, այդ «հերոսները» երբևէ մտածե՞լ են, թե դա ինչ մեծ ու դժվարին գործ է, չԷ՞ որ խոսքը վերաբերվում է ոչ մի մարդկային արժեք չունեցող, ադրբեջանցի հորջորջված թուրքի քթի տակից երեք զոհերի մարմինները և խոցված ուղղաթիռի հետազոտության համար անհրաժեշտ մասերն աննկատ տանելուն:
Կամ երբևէ իրենց դրե՞լ են ԶՈՒ-ի տեղը, մտածե՞լ են, թե ինչպես կարելի է դա անել, ցավալի է, բայց այդ անիմաստ գրողներից ոմանք զենք բռնել չգիտեն, ավելին, մի մասը զենք միայն համակարգչային խաղերով է տեսել:
Եվ այս՝ զենքից ու ռազմական գործից հեռու, հեշտասեր, կյանքում սահման չտեսած «քաջերը» փնովում են ճշմարիտ Քաջերին՝ ուշանալու համար:
Այլ բան էր, երբ մարդիկ վրեժի ծարավից պահանջում էին ռազմական գործողություններ, բայց տաք վառարանի մոտ նստել և ուղղակի մեղադրելու համար մեղադրել Զինվորին՝ անհնարն անելու համար, մեղմ ասած, անբարոյականություն է:
Հայ զինվորն էլի արեց անհնարինը՝ իր անունը փառքով պսակելով, ինչպես վայել է քաջին, իսկ փնովողներն այդպես էլ մնացին փնովողներ:

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել