Արդեն կասկածում եմ, որ ազերբառաններն ընդհանրապես ՊՆ ունեն: Սրանց պաշտպանության նախարարությունը կամ ընդհանրապես տեղյակ չի՝ ինչ է կատարվում, կամ իրեն էշի տեղ դնելուց բացի, ուրիշ բան ի վիճակի չի անելու:

Ազերբառանների նկատմամբ ԼՂՀ-ի կողմից իրականացված նման խայտառակ օպերացիայի հաջողությունը որակել «սուտ» պարզապես մանկամտություն է: Ուշ թե շուտ ԼՂՀ ՊԲ-ի կողմից կհրապարակվեն իրականացված օպերացիայի փաստերը, որոնք ազերբառանային հասարակությանը ցույց կտան իրենց երկրի բարձրագույն ղեկավարության քաքլան հայտարարությունների իսկությունը: Բայց սա մեզ համար այդքան էլ կարևոր չէ...

Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին, բարոյական հաղթանակ էր ազերբառանական անբարո դրսևորումների նկատմամբ, որն օդի ու ջրի պես անհրաժեշտ էր մեր Բանակին: Կասկած չունեմ, որ ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ-ն չեն բավարարվի այս արդյունքով, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին, բարոյական սահմաններից դուրս էր:

Իհարկե, ազերբառանական կողմը երբեք աչքի չի ընկել բարոյական արժեհամակարգով, և դրա մասին ես չէ, որ պետք է բարձրաձայնեմ: Ուստի ուղղաթիռները չեզոք գոտի վարժանքի ուղարկելը, այն էլ առանց պաշտպանական զինվածության, պարզապես անհեթեթություն էր: Ուղղաթիռի և նրա անձնակազմի կործանման գործում նաև մենք մեր բաժին մեղավորությունն ունենք, հետևաբար պետք է լինեն պատասխանատուներ` հետագայում նման անհեթեթ կորուստներից զերծ մնալու համար:

Կոչ եմ անում ընկերներիս զերծ մնալ շտապողականություն դրսևորելուց, վստահել մեր ամենակարող Բանակին:

Աստված հոգիները լուսավորի մեր քաջարի զինվորների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել