Սերգեյ Իլիչ Ուլյանովը՝ Լենինի եղբայրը 

 

 

Քչերին է հայտնի, որ Վլադիմիր Լենինը զույգ եղբայր ուներ՝ Սերգեյ Ուլյանովը։ Ցավոք, Վլադիմիր Իլիչի մահից հետո Ստալինն ամեն ինչ արեց, որպեսզի Լենինի եղբոր մասին հուշերն իսպառ ջնջվեն Խորհրդային Միության մարդկանց սրտերից։  

Սերգեյն ընտանիքի լիարժեք անդամ էր, ծնողները նրան շատ էին սիրում ու հաճախ երես տալիս։

Սերգեյը Վոլոդյայի հակապատկերն էր։ Նա շատ էր սիրում կենդանիներին։ Այդ իսկ պատճառով դիպլոմ ստանալուց հետո նա անասնաբույժ դարձավ։ 


Մի օր Ուֆա գալով՝ Սերգեյը տոնավաճառում Վոլոդյային տեսավ։


Վոլոդյայի դաժանությունը և ընտանիքի այլ անդամների հեղափոխական հայացքները որոշ ժամանակով բաժանեցին եղբայրներին։ 16 տարեկանում Սերգեյը հեռացավ հայրենի տնից ու հաստատվեց Ուֆայում, որտեղ էլ շուտով ամուսնացավ մի տեղացի աղջկա՝ գեղեցկուհի Զուհրայի հետ։ Ծնողներն ու եղբայրը չեկան հարսանիքին՝ պատճառաբանելով այդ կողմերում մոլեգնող տիֆը։



Որոշ ժամանակ անց Սերգեյը փորձեց եղբորը ներքաշել հեթանոսության մեջ, սակայն այս լուսանկարից բացի, մենք որևէ այլ վկայություն չունենք, որ Վ. Ի. Լենինը կիսում էր եղբոր կրոնական հայացքները։  


30 տարեկանում Սերգեյը լավ դրամագլուխ էր հավաքել մեղրամոմի առևտրից, ինչի շնորհիվ կարողացավ ամուսնանալ իրեն արդեն հարազատ դարձած գյուղի 3 ամենագեղեցիկ աղջիկների հետ։ 

1905 թ.-ի ապստամբությունից հետո երիտասարդ կոմունիստների համար դժվարին ժամանակներ եկան։ Միջոցները չէին բավականացնում։ Այդ ժամանակ՝ 1906 թ. փետրվարին, Վլադիմիր Իլիչն իր ունևոր եղբոր օգնությանը դիմեց։ «Հեղափոխությունը կմեռնի առանց գոյություն պաշտպանելու միջոցների», - նա գրել է Սերգեյ Իլիչին ուղղված իր գաղտնի նամակում։ Վերջինս անտարբեր չի մնում ու որոշ ժամանակ անց, վաճառելով մեղրամոմի բոլոր պաշարները, ուղևորվում է հեռավոր Պետրոգրադ, որպեսզի հեղափոխության համար անհրաժեշտ գումար բերի։ 

Այդ նույն տարիներին Վլադիմիր Իլիչը ժաղովրդի լայն զանգվածներին նախապատրաստում էր ապագա մեծ հաղթանակների։ Նա շարունակ ագիտացիա է իրականացնում աշխատավորների ու գյուղացիների առաջավոր շերտերի շրջանում։ 

Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության շեմին եղբայրները ուս ուսի տված հայտնվեցին ապագա մեծն երկրի հնոցում։ 


Լենինը միշտ լսում էր եղբոր խորհուրդները։ Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայան նշել է, որ Վլադիմիր Իլիչը սիրում էր կրկնել. «Միասին մենք ուժեղ ենք»։ 


Սերգեյ Իլիչի ու Լենինի զարմանալի նմանությունը երբեմն զավեշտալի իրավիճակների տեղիք էր տալիս։ Այս լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչպես է Սերգեյ Իլիչը լուսանկարչական արհեստանոց եկել՝ Կրեմլ մեկնելու անցագիր ստանալու։ Անցագրի վրա սխալմամբ գրել էին «Վ. Ի. Լենին» (ներկայումս անցագիրը գտնվում է Մոսկվայի Հեղափոխության թանգարանում)։ 



Երբ երիտասարդ երկիրն սկսեց ուժեղանալ ու ոտքի կանգնել, Սերգեյ Իլիչն ուղևորվեց Ուֆա, որտեղ ակտիվորեն սկսեց լուսավորչական ու ագիտացիոն գործունեություն ծավալել։ 


Լենինի մահից ու Ստալինի՝ իշխանության գալուց հետո մեծն առաջնորդի համախոհերի իսկական որս սկսվեց։ Այս արյունոտ ցուցակի առաջին թիրախը, անշուշտ, պետք է լիներ Սերգեյ Իլիչը։ Սերգեյն ու Վլադիմիրը ջրի երկու կաթիլների պես նման էին իրար։ Սերգեյը կարող էր դառնալ երիտասարդ Խորհրդային պետության նոր ղեկավարը, սակայն նա ստիպված էր դրա փոխարեն գաղտագողի Լիտվա ճողոպրել, իսկ այնտեղից՝ Ռումինիայով Շվեյցարիա։ Իր օրագրերում նա գրել է.
Ես սարսափում եմ ճնշումներից, նրանից, որ այլևս չեմ կարողանա ծառայել հայրենիքիս, շարունակել եղբորս գործը։ 


Սակայն հայրենիքից հեռու Սերգեյ Իլիչը հավատարիմ մնաց մարքսիզմ-լենինիզմի գաղափարներին։ 1938 թ.-ին նա փորձեց Լենինի՝ Ստալինի ձեռքով աշխարհով մեկ ցրված համախոհներին միավորել։ 


Մեքսիկան և այնտեղի բարի բնակիչները դարձան Սերգեյի երկրորդ տունը։ Այնտեղ նա աշխատում էր, հրատարակում իր աշխատությունները։ Հենց այնտեղ է լույս տեսել նրա «Պատմության շրջադարձը» աշխատությունը։ Այս գիրքը թարգմանվել է բազում լեզուներով և մոտ 40 անգամ վերահրատարակվել է։ 



Սերգեյ Իլիչ Ուլյանովի կյանքի գլխավոր գաղափարը դարձավ կոմունիզմի իսլամականացման սկզբունքը, որն այդպես էլ սատարում չգտավ նրա հայրենակիցների շրջանում։  

Այս կրոնի ավելի մանրամասն ուսումնասիրման համար նա ուղևորվեց Մեքքա, որտեղ երկու տարի անցկացրեց, և որտեղ որոշ շշուկների համաձայն ծնվեց նրա դուստրը։ 





Իսլամականացման տեսությանը սպասվածի պես չարձագանքեցին ո՛չ հայյրենիքում, ո՛չ արտասահմանում։ 50-ականներին Ֆիդել Կաստրոյի անձնական հրավերով Սերգեյը Կուբա մեկնեց, որտեղ էլ մնաց մինչև կյանքի վերջը։ 


Սերգեյ Իլիչը մահացավ Կուբայում 1965 թ.-ին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել