Նոյեմբերի 20-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենի հողին հանձնվեց Հայ ազատագրական պայքարի նվիրյալներից մեկի՝ Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունափոշին:

Այս կարևոր իրադարձությունը բոլորն այնքան կարևորեցին, որ միանգամից սկսեցին խոսել դրա մասին, Հայրենասերների բանակը սկսեց Ֆեյսբուքում անդադար գրել այս մասին:
Իհարկե, շատ ուրախալի և գովելի է, երբ երիտասարդությունն այսքան մեծ նշանակություն է տալիս հերոսներին:
Բայց, այնուամենայնիվ, մի կոպիտ, անհաճո, անգրագետ սխալ թույլ տրվեց ոմանց կողմից, Սեպուհի լուսանկարի փոխարեն Սեպուհին վերաբերվող տեքստի տակ հրապարակեցին Մախլուտոյի, Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի լուսանկարները:
Սա ֆեյսբուքյան էջերում, որտեղ մարդիկ կարող են այնքան էլ կրթված չլինել, չնայած դա էլ արդարացում չէ նմանօրինակ տգետ սխալի համար, բայց ամենաաղետալին կատարվեց Հ1 ՀԸ-ի «Առաջին լրատվական» հաղորդման ժամանակ, այստեղ ևս Սեպուհի լուսանկարի փոխարեն տեսանք Մախլուտոյին, քանի որ այստեղ լուրեր հրապարակողները ոչ թե հասարակ ֆեյսբուքյան օգտատերեր են, այլ՝ իրենց ասելով բարձր մասնագիտական հմտություններ ունեցող լրագրողներ:
Բայց մի՞թե բարձրակարգ լրագրողն իրավունք ունի ուղիղ եթերում այսպիսի սարսափելի սխալ թույլ տալու, այդ իսկ կերպ որոշ մարդկանց նաև ապակողմնորոշելու:

Սրանից եզրահանգում, հայրենասեր լինելուց բացի, պետք նաև հայրենագետ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել