Tert.am-ը գրում է․

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը աբսուրդ է համարում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պրոռեկտորի այն հայտարարությունը, որ դասերի չհաճախող ուսանողները պետք է վճարեն ամեն օրվա համար 4-5 հազար դրամ:

«Իմ կարծիքով՝ ոչ միայն Բժշկականում, այլ որևէ բուհում չի կարելի չգնալ դասերի և վճարել: Բա գիտելիքը որտեղի՞ց ստանան: Դրանից հետո անմիջապես էն հետևությանն ես գալիս, որ եթե սա օրինական է արվում, դրանից հետո էլ անօրինական են գումար ուզում ուսանողից, որպեսզի էդ քննությունը նշանակեն: Էդ պրոռեկտորի ուղեղի ծալքերը որտե՞ղ են»,- Tert.am ասաց Արարատ Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել