Այս տեսքն ուներ Լիզ Մարկսը 3 տարի առաջ։ Այդ ժամանակ նա 17 տարեկան էր։

3 տարի առաջ նա գնում էր այս փողոցով, երբ հեռախոսին հաղորդագրություն եկավ։ Նա չվերցրեց հեռախոսը, այլ ուղղակի մի հայացք նետեց դրա վրա։ Բայց այդ մի քանի վայրկյանն էլ բավական էր, որպեսզի չնկատեր բեռնատարին։

Լիզին ծանր վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց։

Արդյունքում նա կորցրեց մի աչքը և այլանդակվեց։

Նախկինում նա որպես մոդել էր աշխատում, այժմ կարող է մոռանալ այդ մասին։

Նրա ընկերները ևս լքել են նրան։

Այժմ Լիզն ու մայրը անվտանգ երթևեկության կողմնակից են։

Եվ միշտ հիշեք, որ ղեկին նստած ժամանակ և փողոցն անցնելիս չի կարելի այլ բաներով զբաղվել։ Դրանք հաստատ ավելի կարևոր չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել