Երկակի զգացում. գովազդում Հայկոն Ջիգարխանյանին պլանշետով Լոռվա բերդն է ցույց տալիս, ու վերջինս, որը ոչխարների պատճառով խցանման մեջ էր ընկել բերդի ճանապարհին, ասում է «լաավ, բերդն էլ տեսանք, քշի օդանավակայան արդեն»: Սկզբից զզվեցի. շատ հիմար գովազդ է, հակահայկական, քանի որ ինտերնետի միջոցով հայրենիքի կարոտն առնելու գովքն է փաստորեն: Հետո մտածեցի, որ ոչխարների պատճառով հայրենիքը լքելը իսկ և իսկ մեր իրականության մասին է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել