Մտովի պատասխանում ես հաղորդագրությանն ու մի քանի ժամ անց հասկանում, որ չես ուղարկել այն:

Սերիալ կամ ֆիլմ նայելիս ձեռքերդ մտցնում ես վերնաշապիկիդ տակ, որովհետև այնտեղ ավելի տաք է:

Երգ լսելիս քեզ պատկերացնում ես բեմի վրա:

Քեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք այն մարդիկ, ում հետ երկար չես շփվել, հիշում են քեզ, թե ոչ:

Երբեմն քնելիս հիշում ես դեպքեր, երբ խայտառակ ես եղել, և մարմնովդ դող է անցնում, ու սկսում ես ջանք թափել դա մոռանալու համար:

Եթե ֆեյսբուքում գրառումդ ոչ ոք չի լայքել, ջնջում ես այն:

Ցնցուղ ընդունելիս ափերիդ մեջ ջուր ես հավաքում ու ցպնում վերև:

Մարդու հետ խոսելիս երբեմն պատկերացնում ես, թե ինչպես իրեն կպահեր, եթե հանկարծ հարվածեիր կամ համբուրեիր իրեն:

Երաժշտության տակ փողոցով քայլելիս քեզ ֆիլմի կամ տեսահոլովակի հերոս ես զգում:

Ինչ-որ մեկի ֆեյսբուքյան էջին հետևելիս վախենում ես հանկարծակի լայքես կամ ընկերության հրավեր ուղարկես:

Ինքդ քեզ հետ խոհափիլիսոփայական զրույցներ ես վարում:

Ոտքի բութ մատով հագուստը բարձրացնում ես հատակից:

Գաղտնի հավանում ես համակուրսեցուդ կամ աշխատակցիդ:

Հարսանիքի ժամանակ մտածում ես. «Ինչ-որ մեկի մոտ այսօր սեքս է լինելու»:

Երբեմն ինքդ քեզ փոքրիկ անպաշտպան էակ ես զգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել