5  Էլթոն Ջոն – 162 միլիոն


70-ականներին Էլթոն Ջոնն ամբողջ աշխարհում սուպերաստղի կարգավիճակ էր ձեռք բերել փոփ և ռոք երաժշտության ասպարեզում դեռ մինչև 30 տարեկանը բոլորելը: 1997թ.-ին արքայադուստր Դիանայի պատվին գրված «Candle in the Wind» երգն ամբողջ աշխարհում 33 միլիոն օրինակով վաճառք գրանցեց՝ դառնալով բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլը:  

 4  Մադոննա – 166 միլիոն


Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում Մադոննան գրանցված է որպես բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնագրություններ ունեցող կին արտիստ:

 3  Մայքլ Ջեքսոն – 175 միլիոն


Չնայած Մայքլ Ջեքսոնի ձայնագրությունների վաճառքի մասին թվերը միշտ չափազանցվում են, այնուամենայնիվ, անվիճելի է, որ փոփի արքան իր էպիկական կարիերայի ընթացքում ռեկորդային թվերով ձայնագրություններ է վաճառել` այդ թվում ունենալով բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմն ու տեսահոլովակը՝ «Thriller», և հաղթելով ավելի շատ երաժշտական մրցանակներ, քան որևէ այլ արտիստ կամ երաժշտական խումբ:

 2  Էլվիս Պրեսլի – 210 միլիոն


«Արքան» միակ սոլո արտիստն է, ով կարողացել է հատել 200 միլիոնի սահմանը: Պրեսլիի ձայնագրությունների վաճառքի մասին տվյալները միայն 1958թ.-ից են սկսվել գրանցվել, ինչը նշանակում է, որ նշված թվի մեջ չեն ներառվել դրանից առաջ վաճառված ձայնագրությունները: Էլվիսն ավելի շատ ոսկե (90), պլատինե (52) և մուլտի-պլատինե (25) ալբոմներ ունի, քան որևէ այլ արտիստ:

 1  Բիթլզ – 265 միլիոն


Բիթլզ խումբը մի շարք ռեկորդներ է սահմանել երաժշտական աշխարհում. նրանց ալբոմները (19 անգամ), սինգլները (20 անգամ) ամենից շատ են հայտնվել ամերիկյան երաժշտական հիթշքերթների առաջին հորիզոնականում: Նույն արդյունքը նրանք գրանցել են նաև բրիտանական երաժշտական հիթշքերթներում: Ամբողջ աշխարհում նրանց ալբոմները միլիոնավոր երկրպագուներ ունեն, որի արդյունքում այս ցանկում նրանք զբաղեցնում են առաջին հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել