Ազերու համար, նակատակ զինվորին «պատանդ» պահելն էլ է հերոսություն՝ դա է նրանց մտածողություն: Անգամ դա «ձեռբերում» են համարում: Ամիսներ առաջ՝ օգոստոսին, նրանք այս կեցվածքը չունեին: Հստակ էր, կրած կորուստի անհամատեղելիություն և սսկվածությունը: Կարծում եմ, պատճառը նա էր, որ այն ժամանակ մեր հասարակությունը միակամ, վճռական ու աննահանջ էր և նրանք դա գիտեին: Հիմա, որքան հասկանում եմ այդպես չէ: Մի տեսակ անտերբերություն կա: Եվ դա էլ են նրանք զգում: Եվ այդպես՝ պարտադրողից դարձանք խնդրող, «թղթե շեփով» կառույցների դռներ ծեծող... Երևի, պատերազմի վտանգ չկա դրանից է, իսկ դաշտում մնացած զինվորի հանդեպ, որևէ զգացում, պարտավորթյուն կա ՞... 
Հ.Գ. Այս մասին խոսողներին 9 օր շարունակ ասում են՝ պատերազմ չի տեսել, տեսնես ու՞մ պատվեր է կատարում, իրենց զորավարի տեղ է դրել ու լիքը նման բաներ, թերևս հանրության ուշադրությունը ամեն կերպ շեղելու նպատակով, որ սա առանցքային չէ կամ դրանով զբաղվողներ կան, մեջ մի մտեք...: Պատերազմ տեսել եմ, պատվեր չեմ կատարում, զորվար չեմ ու հրաման լինի՝ էլի զինվոր եմ... Եվ այս մասին խոսելու եմ՝ այնքան, մինչև նրանց հետ բերենք, ինչ էլ ասեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել