funerals01 В Новом Орлеане предпочитают слишком необычные похороныԹաղման արարողությունը, որի ժամանակ մահացածն իր նախընտրած կեցվածքով և հագուստով կանգնած է լինում հյուրերի առջև, նոր երևույթ է Նոր Օռլեանում։ Թաղման այս ձևը արագորեն սկսում է մեծ պահանջարկ վայելել։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ենթադրենք, մահվան ժամը մոտ է, բայց չեք ուզում, որպեսզի բոլորի պես պառկած լինեք դագաղում։ Վերջին հաշվով դա ձանձրալի է։ Այդժամ օգնության է հասնում Charbonnet-Labat թաղման բյուրոն, որը և առաջարկում է ընտրել դիրքը և հանդերձանքը։ Պետք է խոստովանել, որ շատ մահացողների երևակայությունն ուղղակի շշմեցնող է։ Փոխանակ հանգիստ պառկելուն, նրանք նախըտրում են բաժակը ձեռքներին նստել սեղանի շուրջ, իսկ մյուսները` կանգնել ռինգում։ Ահա այսպիսի անսովոր ձևով են նրանք լքում այս աշխարհը։ 

funerals01 В Новом Орлеане предпочитают слишком необычные похороны

Մինչ մարմինը հողին հանձնելը, 80–ամյա Ջորջինա Չերվոնի Լլորենին նստեցրին իր սիրելի ճոճաթոռին` հագցնելով երկրորդ ամուսնության հարսանեկան զգեստը։ Այս տեսքով և դիրքով էլ հանգուցյալը «դիմավորեց» բարեկամներին և հարազատներին, ովքեր եկել էին հրաժեշտ տալու։


funerals02 В Новом Орлеане предпочитают слишком необычные похороны

23–ամյա բռնցքամարտիկ Քրիստոֆեր Ռիվերա Ամարոն կարող էր հաջողակ բռնցքամարտիկ դառնալ, եթե նրան չգնդակահարեին։ Իր թաղման ժամանակ Քրիստոֆերը կանգնած էր ռինգի անկյունում, բռնցքամարտի ձեռնոցներով և կարծես պատրաստ էր բռնքահարել, բայց դա ընդամնեը նրա դիակն էր։ Ինչպես հայտնում են նրա հարազատները, դա հենց Քրիստոֆերի ցանկությունն է եղել` թաղվել բռնցքամարտի ոճում։


funerals03 В Новом Орлеане предпочитают слишком необычные похороны

53–ամյա Մարիամ Մարի Բուրբանկի համար նախընտրեցին դիսկո ոճը։ Հանգուցյալը նստած է միջոցառման ժամանակ` ծխախոտն ու խմիչքը ձեռքին։ Այս ամենի կազմակերպիչները հանգուցյալի դստրերն էին։ Նրանց խոսքերով, իրենց մայրը շատ կենսախինդ կին է եղել կենդանության օրոք։ Այդ պատճառով էլ որոշեցին, որ այս ոճի մեջ թաղումը ճիշտ կլինի։ Այդպիսով այն կարտացոլեր իրենց մոր կենսախինդ կյանքը։


funerals04 В Новом Орлеане предпочитают слишком необычные похороны

Եվս մեկ Նոր Օռլեանի բնակչուհի հանդերձյալ աշխարհ գնաց բավական տարօրինակ կերպով։ Միկի Իստերլինգին նստեցրել էին բազկաթոռի մեջ, մի ձեռքում ծխախոտն էր, մյուսում` շամպայնով լի բաժակը։ Դա աշխարհիկ լեդիի վերջին ցանկությունն էր։ Նա ապրել էր բուռն կյանք, այդպես էլ լքեց այն։ Մահվանից առաջ նա որդուն և դստերը ասել էր, որ ցանկանում է Նոր Օռլեանի պատմության մեջ ամենահիշվող թաղումն ունենա։ Այս քաղաքում նրա նման բարձրաշխարհիկ կանանց հարգում էին բարեգործական գործունեության համար։ Այնպես որ, սա հրաժեշտի արարողություն չէր, այլ առատաձեռն կնոջ կյանքի տոն։ Հանգուցյալին հագցրել էին դիզայներական տան թանկարժեք զգեստ և լայն գլխարկ։ Տպավորություն էր, որ մադամը կիսում է ներկաների ուրախությունը և մասնակցում է միջոցառմանը, բայց արդեն երկնքից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել