Եգիպտոսի կառավարությունը հաղորդել է մի կարևոր գտածոյի մասին` Կարմիր ծովի Սուեզի ծոցի հատակին ստորջրյա հնէաբանները Ռաս Ռարիբ շրջանի ափից ոչ շատ հեռու գտել են հնագույն եգիպտական զորքի մնացորդներ, որոնք պատկանել են Քրիստոսից առաջ 14-րդ դարին՝ Էխնատոն փարավոնի դարաշրջանին: Հայտնաբերվել են մոտ 4 հարյուր կմախքներ, մոտ հարյուր տարբեր տեսակի զենքեր, ինչպես նաև ռազմական կառքերի բեկորներ, գտնվել է այն զորքը, որը փորձել է կանխել հրեաների ելքը Եգիպտոսից:
Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Աբեդ Ալ Մուհամմադ Գադերը չի բացառում, որ իր թիմի կողմից հայտնաբերված գտածոները աստվածաշնչյան ճշմարտությունների հաստատումն են:
Համաձայն «Ելից» գրքի՝ փարավոնը երկար ժամանակ հրաժարվում է Եգիպտոսից դուրս թողնել հրեաներին: Ի վերջո, տասը փորձություններից հետո ստիպված տալիս է իր համաձայնությունը: Երբ հրեաները հեռանում են, փարավոնը մտափոխվում է և զորք ուղարկում՝ նրանց վերադարձնելու համար: Այդ ժամանակ Աստված, հրեաներին փրկելու համար, բացում է Կարմիր ծովը, նրանց ետևից ընթանում են հետապնդողները, որից հետո եգիպտական զորքը ընկնում է ծովի հզոր ալիքների տակ: Հնէաբանները պատահաբար են հայտնաբերել սա, բոլորովին այլ որոնումների ժամանակ:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել