Պարոն նախագահ, աշխարհին պարտք եմ 1 500 000 դրամ: Վերջին տասնամյակում արտաքին պարտքս աճում է աստղաբաշխական թվերով: Ես վճարունակ չեմ, չեմ աշխատում, քսան տարի է ինչ առողջությունս թույլ չի տալիս, մեջքի խնդիրներ, գլխացավեր և այլն, բայց թոշակառու չեմ: Նպաստառու եմ, իսկ մեկ այլ կերպ ասած, ստանում եմ աղքատության նպաստ և դա էլ հասնում է իմ ընտանիքին, որովհետև իմ ընտանիքը բազմազավակ է: Թվում է թե պարտքս մի մեծ գումար չէ, բայց ես հաճախ մտածում կապրոնե պարանի մասին:

Պարոն նախագահ, ես չեմ հավատում ձեր կարգախոսներին և ընհանրապես կորցրել եմ հավատքս այս կյանքի նկատմամբ, չեմ հավատում արդարադատությանը, տնտեսական աճին, խաղաղությանը և Ձեր ամպագոռգոռ կարգախոսներին և այլն, սակայն, զավեշտալին գիտեք որն է, այն որ իմ պարտքատուները հավատում են, որ ես իրենց պարտքը կվճարեմ ու պատրաստ են նորից ինձ օգնելու ու պարտք տալու: Եթե ես, արդեն չունեմ հավատք այս երկրի ապագայի նկատմամբ, ապա նշանակում է, որ չեմ հավատում, որ կգտնեմ մի աշխատանք, որով կվաստակեմ այնքան, որ բոլոր պարտքերս կփակեմ:   

Հիմա, ես չեմ հասկանում, նրանք ինձ են հավատում թ՞ե Ձեզ:

Եթե պարզեցի, որ նրանք Ձեզ են հավատում, ուրեմն իմ պարքերը Ձեր վրա կգրեմ, իսկ եթե պարզվեց, որ հավատում են ինձ, ուրեմն հաջորդ ՀՀ նախագահը ես եմ դառնալու:

Հիասթափությամբ՝ ՀՀ քաղաքացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել